ՊՆ-ն, FAST-ն ու Հայ Տեքը «1991 ստորաբաժանում» ծրագիր են սկսում - VNews

ՊՆ-ն, FAST-ն ու Հայ Տեքը «1991 ստորաբաժանում» ծրագիր են սկսում

1569846159 5519938 - ՊՆ-ն, FAST-ն ու Հայ Տեքը «1991 ստորաբաժանում» ծրագիր են սկսում

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Պաշտպանության նախարարությունն ու «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոնը հայտարարել են «1991 ստորաբաժանում» ծրագրի մեկնարկի մասին։

«1991 ստորաբաժանում» ծրագրով զինծառայողները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատել ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, գիտահետազոտական լաբորատորիաներում։

Ծրագրով ՀՀ զինված ուժերի կազմում կստեղծվի նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

Փոխըմբռնման հուշագրով FAST-ը կսկսի նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տվյալագիտության և արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար:

FAST-ը նաև կզբաղվի ուսումնական դասընթացների մշակմամբ և կազմակերպմամբ, հետազոտությունների իրականացմամբ և նախագծերի կառավարմամբ:


FAST-ի ADVANCE STEM դրամաշնորհային ծրագիրն ընդունում է հայտեր

10m նախաձեռնության կայքի և հավելվածի ստեղծման մրցույթ է հայտարարվել

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի թեստավորման փուլը

GIF 2019. Վերափոխելով բանականությունը (տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

18 ստարտափ ներկայացել է FAST-ի բիզնես հրեշտակ ներդրողներին

EIF-ը, Սան Խոսեի պետական համալսարանն ու FAST-ը կհամագործակցեն

Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

NASA-ի կազմակերպած մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը

Dasaran.am-ը կօգնի ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ

FAST-ն ու ՊՆ-ն ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն

FAST-ը Երևանում գլոբալ նորարարական ֆորում կանցկացնի

«ՆերՈւԺ» ծրագրի հաղթող սփյուռքահայերը կստանան մինչև 15 մլն․ դրամ

Մրցույթ գիտական ներուժ ունեցող զորակոչիկների համար

Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

FAST-ի «Հաջորդ սերնդի խորհրդը» ընդունում է անդամակցության դիմումներ