Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն - VNews

Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն

IMG 0402 - Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) եւ ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Ռատգերսի համալսարանի Արդյունաբերական եւ համակարգային ինժեներության ֆակուլտետը երկարաժամկետ համագործակցություն են սկսել։

Համագործակցության շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ՀԱՃԼ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի հետ համատեղ եւ PMI Science-ի օժանդակությամբ մշակում են ՀԱՊՀ-ում «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագիրը։

IMG 0416 960x489 - Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն

ՀԱՊՀ Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի փոխտնօրեն, «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» ծրագրի համակարգող Ամալյա Մխիթարյանը 2019թ. հունվարին աշխատանքային այցով մեկնել էր Ռատգերսի համալսարան։ Այցի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել դասախոսների եւ ուսանողների հետ, ինչպես նաեւ քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները եւ փորձի փոխանակման հնարավորությունները։

Համագործակցության շրջանակում, ՀԱՊՀ-ում արդեն գործող «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» պիլոտային մագիստրոսական ծրագրի ուսանողներն այս օրերին ուսումնական այցով գտնվում են Ռատգերսի համալսարանում։ Նրանք համալսարանում դասերի են հաճախում, ինչպես նաեւ համատեղ հետազոտությունների հնարավորություններ քննարկում։

IMG 0424 960x631 - Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն

«Ռատգերսի համալսարանի հետ փորձի փոխանակման հնարավորությունը շատ կարեւոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս միջազգային փորձն ուղղորդել դեպի ՀՀ կրթական ոլորտ: Սա թույլ կտա տեղի մասնագետներին եւ ուսանողներին ոչ միայն հաղորդակից դառնալ նորագույն տեխնոլոգիաներին, այլեւս համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնել»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Որպես առաջատար կրթական հաստատություն, ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Ռատգերսի համալսարանը հայ գործընկերներին է փոխանցում իր փորձը, գիտելիքները եւ հմտությունները։ «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» ծրագրի ղեկավար Մոհսեն Ջաֆարիի գլխավորությամբ համալսարանը ակտիվորեն ներառված է Հայաստանում մագիստրոսական ծրագրի մշակման աշխատանքներում։

IMG 0398 960x583 - Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն

Ռատգերսի համալսարանի «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» ծրագրի ղեկավար Մոհսեն Ջաֆարին հուլիսին կժամանի Հայաստան՝ աշխատելու ՀԱՊՀ դասախոսների հետ՝ մագիստրոսական ծրագրի մշակման գործընթացում։

Հավելենք, որ  «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագիրը պաշտոնապես կգործարկվի 2019-2020 ուսումնական տարում։


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Պոլիտեխնիկում բացվել է Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոն

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրն ընդլայնվում է

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

Եվս մեկ միջազգային ինժեներական ընկերություն մուտք գործեց Հայաստան

EIF-ը, Սան Խոսեի պետական համալսարանն ու FAST-ը կհամագործակցեն

Կայացավ Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը (լուսանկարներ)

Հայտնի են IMG վենչուրային մրցույթի հաղթողները