Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղը «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կունենա - VNews

Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղը «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կունենա

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որը բացվելու է  Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում, հնարավորություն կտա դպրոցականներին անվճար հիմունքներով սովորել ինժեներություն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, ինչպես նաև մասնակցել մասնագիտական մրցույթների, տեխնոլոգիական ճամբարների, ծանոթանալ Հայաստանի ու Ջավախքի մյուս դպրոցականների հետ, փոխանակվել գիտելիքով ու փորձով և նորարար գաղափարներ իրագործել:

Lաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին: Այն կուղեկցվի «Դամալայի օր» տոնախմբությամբ:

Բացման արարողությանը ներկա են լինելու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը Սոս Սահակյանի գլխավորությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր և լաբորատորիայի սաներ:

Տոնախմբության ընթացքում նախատեսվում է Սուրբ Պատարագ Դամալայի Սուրբ Խաչ եկեղեցում, որին կհաջորդի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությունը, այնուհետև` Դամալա գյուղի պարարվեստի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կանցկացվի համերգային ծրագիր, կլինի հյուրասիրություն:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Վրաստանում իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության կողմից առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և այլ անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ:


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

«Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան

Արմաթ կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան

ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

«Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում

«Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է ՏՏ կրթության հայկական մոդելը

Կոտայքի մարզի 12 դպրոցում կհիմնվեն «Արմաթ» լաբորատորիաներ

Նորակերտում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

«Արմաթ»-ի մոդելը կներդրվի Աֆրիկայում

Երևանի թիվ 155 դպրոցը միացավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին

Հայտնի են 3D մոդելավորման մրցույթի հաղթողները (լուսանկարներ)