fbpx

Ջեֆ Բեզոսը 1 օրում կորցրել է 7 միլիարդ դոլար

Amazon ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսն ընկերության հաշվետվությունից ներդրողների դժգոհ լինելու պատճառով 24 ժամվա ընթացքում մոտ 7 միլիարդ դոլար է կորցրել:

Հոկտեմբերի 24-ին Amazon-ը ներկայացրել է երրորդ եռամսյակի հաշվետվությունը, սակայն ցուցանիշները կանխատեսածից ավելի վատ են եղել: Այդ նորությունների ֆոնին ընկերության արժեթղթերի արժեքը նվազել է 9%-ով, ինչի հետևանքով Բեզոսը կորցրել է 6,9 միլիարդ դոլար, հայտնում է tert.am-ը՝ հղում կատարելով cnbc.com կայքին:

Բեզոսին է պատկանում Amazon-ի 57,6 միլիոն արժեթուղթ:

Amazon-ի հաշվետվության համաձայն՝ 2019 թվականի չորրորդ եռամսյակում վաճառքից ստացվող զուտ շահույթը կանխատեսվում է 80-86,5 միլիարդ դոլարի սահմաններում, մինչդեռ վերլուծաբանները սպասում էին 87,3 միլիարդ դոլար: Ընկերությունը կանխատեսում է նաև 1,2-2,9 միլիարդ դոլար գործառնական շահույթ, մինչդեռ վերլուծաբանները կարծում էին, որ այդ թիվը կհասնի 4,19 միլիարդ դոլարի:

Ջեֆ Բեզոսն անցյալ տարի դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ նրա կարողությունը գերազանցել է 150 միլիարդ դոլարը: Այս տարվա հունվարին ամուսնալուծվելուց հետո նրա հարստությունը կրճատվել է, սակայն նա շարունակում է պահպանել առաջին հորիզոնականն աշխարհի միլիարդատերերի ցանկում՝ 117 միլիարդ դոլար կարողությամբ:


Ջեֆ Բեզոսը ստեղծել է հատուկ ֆոնդ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար

Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգին մեղադրում են կիբեռհանցագործության մեջ

Alexa-ն ավելի էմոցիոնալ է դարձել

Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստների ցանկը

Amazon Rekognition-ը կարող է հայտնաբերել մարդու վախը

Amazon-ը օգտատերերի հաղորդումները գաղտնալսելու գործառույթն անջատելու հնարավորություն Է ներկայացրել

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել տեխնոհսկաների դեմ

Բիլ Գեյթսն այլևս աշխարհի 2-րդ ամենահարուստ մարդը չէ

Ջեֆ Բեզոսն ամուսնալուծությունից հետո 1-ին անգամ հանրությանն է ներկայացել ընկերուհու հետ

Ջեֆ Բեզոսը տիեզերանավ կուղարկի Լուսին

Հաքերները կոտրել են աշխարհի ամենահարուստ մարդու սմարթֆոնը

Հայկական Renderforest-ը Amazon-ի և Joomla-ի 1-ին պաշտոնական գործընկերն է ՀՀ-ից

Օնլայն պատվերներ առաքող Amazon Scout ռոբոտնեն արդեն իրականություն են

12 տարի անընդմեջ Apple-ը գլխավորում է ամենահեղինակավոր ընկերությունների ցանկը

Amazon-ը չի պաշտպանել օգտատերերի տվյալները