Ռոբոտների 11-րդ առաջնությունը ընդունում է մասնակցության հայտեր - VNews

Ռոբոտների 11-րդ առաջնությունը ընդունում է մասնակցության հայտեր

Archive 2 800x500 c - Ռոբոտների 11-րդ առաջնությունը ընդունում է մասնակցության հայտեր

Մեկնարկում է Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում կմրցեն արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտները:

Մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաև ներկայացնել   հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները:

Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիները՝ ներկայացնելով իրենց ռոբոտների նկարագիրն ու գաղափարները: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է: Եզրափակիչ փուլը կանկացկացվի սեպտեմբեր ամսին: Մրցույթի տեխնիկական առաջադրանքներն ու կանոնակարգը ներկայացված են այստեղ, իսկ գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Մասնակիցներն իրենց ստեղծած ռոբոտները կներկայացնեն ժյուրիի մասնագիտացված անդամներին, լավագույնները կարժանանան դրամական պարգևի Ucom-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևորում է ռոբոտաշինության մրցույթների անցկացումը, քանի որ այն մի կողմից երեխաների մոտ զարգացնում է մրցակցային ոգին, մյուս կողմից նոր հմտությունների ձեռք բերման առիթ է հանդիսում, ինչի շնորհիվ նրանք միջազգային հարթակներում մրցունակ մասնագետներ են դառնում:

«Ռոբոտաշինութունն ու ավտոմացման համակարգերի մշակումը կարող է դառնալ մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման հիմնաքարերից մեկը: Այս պատանիները վաղը փոխելու են մեր կյանքը: Վորլդ Վիժն Հայաստանը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի մարզերում ռոբոտաշինության խմբակների աշխատանքին: Մենք համոզված ենք, որ գործող խմբակները բացառիկ հնարավորություն են տալու պատանիներին ապագայում ունենալ պահանջված աշխատանք ու արժանավայել կյանք»,- ասաց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ ԻՏՁՄ-ի կողմից:


Ucom-ը մտադիր է գնել «Բիլայն»-ը

Դավիթ Յանը կառուցում է աշխարհի ամենախելացի տներից մեկը. Forbes

Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ

Forest Guard-ը Գլոբալ Ձեռնարկատիրական Կոնգրեսի մրցույթի եզրափակչում է. Սվետլանա Ջաղացպանյան

Չինաստանը կիբեռսպորտը պաշտոնապես ճանաչում է որպես մասնագիտություն

14-րդ ամենամյա ԴիջիԹեք էքսպոն կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը

Արցախում կբացվի ևս 3 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Արմաթի սաները Հայաստանը կներկայացնեն First Global ռոբոտների միջազգային մրցույթում

ԻՏՁՄ-ն ընդլայնում է իր գործունեությունը՝ ստանալով նոր անվանում

Monitis Armenia-ի լուծումները AWS IoT Button Challenge 2018-ին գրավել են 1-ին և 3-րդ տեղերը

Բագարանի դպրոցում նույնպես կգործի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Ախալքալաքում բացվել է Վրաստանում առաջին «Արմաթ» լաբորատորիան (լուսանկարներ)

ԻՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը. ամփոփում ենք ԻՏՁՄ 18-րդ Համաժողովը

ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը. Նիկոլ Փաշինյան

Երևանում բացվել է ևս մեկ Արմաթ լաբորատորիա

IT-ի «թավշյա» ապագան․ Կարեն Վարդանյան