-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Օրեր առաջ Apple-ը գրանցեց բացարձակ ռեկորդ, Apple-ի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոնի սահմանը։ «Խնձորների հիմնադրի»՝ Սթիվ Ջոբսի դերակատարոթյունը այս հարցում մեծ է։ Նա փոխել է տեխնո-աշխարհը, բոլորը համակ ուշադրությամբ հետևում էին նրա քայլերին և անգամ կրկնում, ինչը հիմա ամոթահար հիշում են Android-ի երկրպագուները։
Ձեզ ենք ներկայանում Ջոբսի թողած «ժառանգությունը» ապագա սերունդներին։
Ոչ բոլորն են հիշում, թե ինչպես էին փաթեթավորվում նախկինում գաջեթները։ Նրանք փաթեթավոված են անորակ ստվարաթղթե տուփերում, որում էլ բազմաթիվ գովազդային թղթեր և հազվադեպ դեպքերում ականջակալ։
Ներկայումս ամեն ինչ փաթեթավորված է գրեթե իդեալական՝ մինիմալիստական ոճով։ Այսպիսի փաթեթավորում առաջինը սկսել են օգտագործել Apple-ում։ Սթիվ Ջոբսը նշել էր, որ գաջեթի 50% հաճույքը կապված է դրա փաթեթավորման հետ։
Սթիվ Ջոբսի համար դիզայնը ուղակի սարքի տեսքը, արտաքինը չէր, այլ մի հսկայական հոգեբանություն։ Apple-ի սարքերում չկան ավելորդ դետալներ։ Ժամանակին Android-ն ուներ սասափելի վատ տեսք, դրա համար էլ նրանք երկար ժամանակ գտնվում են Apple-ի ստվերում, իսկ հիմա Android-ն ունի մինիմալիստական ոճ, ինչի հետևանքով էլ նրանք արագ կարողացան հասնել «խնձորներին»։
Apple-ն առաջինն է թույլատրել այցելուներին դիպչել և փորձել գաջեթներն իրենց խանութներում։ Առաջ այդպիսի հնարավորություն չկար ոչ մի խանութ սրահում։ Այդ պատաճառով մարդիկ դժվարությամբ էին գնում որևէ սարք, քանի որ չգիտեին, թե ինչ է սպասում նրանց։ Իսկ երբ կարող ես փորձարկել գաջեթն անմիջապես խանութում, ապա հեշտությամբ կարող ես կողմնորոշվել և գնել այն։ Հիմա այսպիսի քայլի դիմում են աշխարհի բոլոր խանութները։
Այս կետը չէր կարելի չնշել։ Սենսորային հեռախոսներ կային դեռ առաջին iPhone-ից առաջ, բայց ոչ ոք չկարողացավ հասնել iPhone-ի հաջողությանը, անգամ կեսին։ Ջոբսն ասում էր, որ մեկ կոճակը բավարար է ամբողջ սմարթֆոնը կառավարելու համար, չհաշված ձայնի կառավարման և «power» կոճակները:
Ներկայումս գրեթե բոլոր սմարթֆոնները, գաջեթները ունեն մինիմալ քանակությամբ կոճակներ և հարմարավետ սենսորային էկրաններ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո