Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Առանձնացրել ենք սթրեսը հաղթահարելու և նյարդերը հանգստացնելու համար լավագույն հավելվածները և՛ Android, և՛ iOS համակարգերի համար:
Գինը` անվճար
Այս հավելվածը խոստանում է պարզություն, ուրախություն և խաղաղ տրամադրություն մտցնել առօրյայում: Հավելվածն առաջարկում է մեդիտացիան ուղեկցել երաժշտությամբ, բնության ձայներով: Մեդիտացիան կօգնի բարելավել քնի որակը:
Գինը` անվճար
Այս հավելվածը պարունակում է 55 մեդիտացիոն ծրագիր: Այն թույլ է տալիս ստեղծել անհատական ծրագրեր, ընտրել նախընտրելի աուդիոները: Առաջարկում է օրը սկսել և ավարտել մեդիտացիայով: Սա նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր ոչ միայն տագնապներով են տառապում, այլև ունենում են խուճապի նոպաներ:
Գինը` անվճար
Այս հավելվածը, պարզ մինի-խաղերի, վարժությունների միջոցով, կօգնի ցրել բացասական մտքերը, փոխել աշխարհին նայելու տեսանկյունը: Նորովի ընկալել երևույթները, դրանցում տեսնել դրականը:
Գինը` անվճար
MoodTools-ն առաջարկում է վերլուծել էմոցիաներն ու ապրումները, նաև նախապես ծրագրել բոլոր գործերը: Նման գրառումները կարող են օգնել օգտատերերին ծայրահեղ պահերին, այդ թվում՝ սուիցիդալ մտքերը ցրելու գործում:
Գինը` անվճար
Սա ևս մեկ հավելված է որը օգնության կհասնի սթրեսը, տագնապը հաղթահարելու համար: Ավելի ինքնավստահ, մոտիվացված և անվախ դառնալու համար կարելի է հետևել այդ ծրագրերին: Նախատեսված է ամենօրյա աուդիոթրեյնիգների ծրագիր:
Վիդեո
Ֆոտո