fbpx

Սիլիկոնյան հովտի ազդեցիկ դեմքերը հոկտեմբերի 5-ին Երևանում կմասնակցեն HIVE Tech Summit-ին

Հոկտեմբերի 5-ին Երեւանում կկայանա HIVE Ventures-ի ամենամյա տեխնոլոգիական համաժողովը: 5-րդ անգամ անցկացվող համաժողովն այս տարի կանցկացվի Հայաստանի ամերիկյան համալսարանում: Hive Ventures-ը ծառայում է որպես կամուրջ հայաստանյան ստարտափների և Սիլիոնյան հովտի միջև։ Հիմնադրսմը հայկական ստարտափներին տրամադրում է ներդրումներ, մենթորություն և հասանելիություն՝ Սիլիկոնյան հովտի ռեսուրսներին ու կապերին: Ինչպես նաև այն օգնում է Միացյալ Նահանգներում տեղակայված ընկերություններին Հայաստանում բացել իրենց մասնաճյուղերը։

Մինչ օրս, HIVE հիմնադրամը ներդրում է կատարել 40 ստարտափներում՝ ՀՀ-ից ու ԱՄՆ-ից, այդ թվում են ServiceTitan-ը, Gecko Robotics-ն ու ShopMonkey-ն: HIVE-ը ներդրումներ է կատարել Y Combinator, Iconiq Capital, Bessemer Venture Partners, Founders Fund, Intel Capital և Amazon ընկերություններիու առաջատար վենչուրային հիմնադրամների հետ համատեղ։

Համաժողովը կներառի նաև դեմ առ դեմ հանդիպումներ՝ ստարտափների և ներդրողների մասնակցությամբ, պանելային քննարկումներով ու Սիլիկոնյան հովտի ամենահաջողակ ներդրողների ու ձեռներեցների ելույթներով: Կանցկացվի նաև փիչինգ մրցույթ, որի հաղթող ստարտափը կստանա $25 հազ. ներդրում:

Այս տարի Հայաստան կայցելեն Սիլիկոնյան հովտի առաջատար վենչուրային հիմնադրամների և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Kleiner Perkins, Google, NextPlay Capital, Square, Chime, Netflix, Kapor Capital, ServiceTitan, Nova Credit, UpWest Labs, Spark Capital և այլն:

Մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտը այստեղ: