Սիլիկոնյան հովտում քննարկել են WCIT 2019-ի աշխատանքները - VNews

Սիլիկոնյան հովտում քննարկել են WCIT 2019-ի աշխատանքները

Հունիսի 11-16-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը Միացյալ Նահանգներում հանդիպել է ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների և WCIT 2019 համաժողովի բովանդակությունը մշակող կոմիտեի անդամների հետ՝ օրակարգի թեմաների, բանախոսների ցանկի քննարկման նպատակով։

Նյու Յորքում եւ Սան Ֆրանցիսկոյում գործող ամերիկյան մի շարք ընկերությունների ղեկավարների ներկայացվել է WCIT 2019-ի նախապատրաստական ընթացքը։ Ալեքսանդր Եսայանը նրանց հրավիրել է Հայաստան՝ հոկտեմբերին կայանալիք միջոցառմանը մասնակցելու նպատակով:

«Սիլիկոնյան հովիտն աշխարհի ամենազարգացած էկոհամակարգերից է, որտեղ եւ ստարտափները, եւ խոշոր ընկերությունները մեծ հաջողություններ են արձանագրում։ Այն, իհարկե, մեզ համար գլխավոր ուղղություններից է, որտեղից հետաքրքրված ենք ներգրավել մասնագետների՝ «WCIT 2019» համաժողովին մասնակցելու, Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժին ծանոթանալու և ներդրումային ծրագրեր կազմելու համար»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում՝ հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

 


Aybuben Ventures-ը ծրագրում է $50 մլն ներդնել Հայաստանի ՏՏ ոլորտում

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

SoftConstruct-ը WCIT-ում ներկայացրեց իր նորարարական տեխնոլոգիաները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ելույթը WCIT 2019-ին

Հայաստանի էներգիան պարզապես ցնցող է. WCIT-ի մասնակիցների տպավորությունները

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

Quiz. Ի՞նչ գիտես WCIT-ի մասին

WCIT 2019. հայտնի են բացման բանախոսների անունները

WCIT 2019․ երբ հանդիպում են նորարարությունը, տեխնոլոգիաներն ու տաղանդը

SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները

Հայտնի են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը

Կամավորական շարժման ուժը․ «WCIT 2019»-ը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին

Հայտնի են WCIT 2019-ին մասնակցող ՏՏ ոլորտի առաջատարներից մի քանիսի անունները

Ալեքսանդր Եսայանը վերընտրվեց ԱՏՁՄ նախագահ

Մեկնարկել է ԱՏՁՄ 19-րդ տարեկան համաժողովը