fbpx

Սինգապուրի «SWITCH 2019» ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով

Նոյեմբերի 11-13-ը հայաստանյան պատվիրակությունը Սինգապուրում մասնակցել է «Սինգապուրյան նորարարությունների եւ տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին եւ ցուցահանդեսին (SWITCH 2019)։

Ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանը հանդես է գալիս առանձին թեմատիկ տաղավարով։ Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաեւ Սինգապուրի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։

SWITCH 2019-ին մասնակցում են 100 երկրների ավելի քան 12000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների եւ ստարտափների ղեկավարներ։

Google-ի, Microsoft-ի, IBM-ի, Amazon-ի, Master card-ի, այլ հանրահայտ ընկերությունների կողքին ցուցահանդեսում ներկայացել են հայկական ընկերությունները, որոնք աշխատում են ռոբոտաշինության, արհեստական բանականության, թվայնացման, կիբերանվտանգության ոլորտներում, կրթական եւ տեխնոլոգիական ծրագրերի շրջանակներում։

Հայկական տաղավար են այցելել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայաստանի գիտատեխնիկական եւ նորարարության նվաճումներին է ծանոթացել նաեւ Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։