Սիսայդ Ստարտափ Սամմիթը պատրաստվում է 10 մլն․ դոլար ներգրավել ներդրումային Ա ռաունդում - VNews

Սիսայդ Ստարտափ Սամմիթը պատրաստվում է 10 մլն․ դոլար ներգրավել ներդրումային Ա ռաունդում

Սիսայդ Ստարտափ Սամմիթի հիմնադիր Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է սկսել ներդրումային նոր փուլ առաջիկա 48 ամիսների համար, որի առաջին տռանշը կազմում է 2.5 մլն դոլար։ Սա կլինի աշխարհի մասշտաբով միջոցառումների կազմակերպման ոլորտում արված ամենամեծ ներդրումներից մեկը։

Այս պահին ընկերության արժեքը գնահատվում է 35 մլն դոլլար։ Դեռևս 2 տարի առաջ ընկերությանը հաջողվեց հաջող 2 մլն․ դոլարի սաղմնային (seed) ռաունդ իրականացնել։ Այդ ժամանակ ընկերության արժեքը գնահատվել էր 6 մլն դոլլար։

«Սամմիթը պարզապես հերթական ստարտափ կոնֆերանս չէ։ Այստեղ շատ կարևոր են մարկային հարաբերությունները և ոչ ֆորմալ միջավայրում դրանց զարգացման հեռանկարները։ Մենք նպատակ ունենք ստեղծել մարդակենտրոն ներդրումային պլաթֆորմ, որի հիմքերը արդեն դրված են հասարակության մեջ տեղի ունեցած և տարբեր կերպ արտահայտված փոփոխություններով: Այս ռաունդում ստացած ներդրումը հնարավորություն կտա սամմիթներ անցկացնել աշխարի նոր կետերում։ Մենք նպատակ ունենք տարվա մեջ 5 տարբեր երկրներում իրականացնել սամմիթներ, ինչպես նաև պատմության մեջ առաջին անգամ իրականացնել Սքայ Ստարտափ Սամմիթը, որի մասին շուտով կլսենք ավելի հաճախ», նշել է ընկերության հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիների ընթացքում Սիսայդ Ստարտափ Սամմիթը որպես միկրոաքսելերացիոն պլաթֆորմ նկատելի դարձավ համաշխարհային ստարտափ էկոհամակարգում։ 2018թ․ երկու միջազգային սամմիթներ անցկացվեցին Հնդկաստանում և Արաբական միացյալ Էմիրություններում։ Այս պահին հաջորդ հայտարարված սամմիթը Սևան Ստարտափ Սամմիթն է, որը կանցկացվի 2020թ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը՝ Հայաստանում հավաքելով ավելի քան 10.000 մասնակիցների աշխարհի շուրջ 50 երկրից։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ բացի հայաստանյան միջոցառումից, Հնդկաստանը, ԱՄԷ-ն և ևս 10 երկիր գտնվում են բանակցությունների փուլում։

Դիտեք նաև VNews – Business and Tech-ի հատուկ #SSS19 տեսաշարի թողարկումները՝

#SSS19. Ամփոփում ենք Sevan Startup Summit 2019-ի արդյունքները (տեսանյութ)

#SSS19. Seaside Startup Summit-ի ստեղծումը և նոր երկրներ գրավելու ծրագրերը (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)