-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մի քանի օր առաջ YouTube վիդեոծառայության օգտատերերը սկսեցին բողոքել չաշխատող տեսանյութերի առկայությունից, հաղորդում է Ferra-ն:
Ըստ օգտատերերի՝ տեսանյութը միացնելուց հետո էկրանը սևանում էր և YouTube-ը տեղեկացնում էր, որ տեսանյութը անսարք է: Ինչպես հայտնի է դարձել, այս խնդիրը գործում է միայն բրաուզերներում: Այսօր Яндекс բրաուզերը հանդես է եկել հայտարարությամբ, որում բացատրում է այս խնդրի պատճառը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Շատ տեսանյութերից առաջ թողարկվում են գովազդներ: Մինչ այս գովազդների առկայությունը ոչ մի խնդիր չի առաջացրել , սակայն գովազդներից մեկը վերաբերել է զեղչերին և պարունակել է տոկոսի նշանը: Սովորաբար ծրագիրը այդ նշանի հետ խնդիրներ չի ունեցել, սակայն այս անգամ կարծես թե որևէ գործառույթ չի կարողացել ընդունել հատուկ նշանի առկայությունը, որը և հանգեցրել է նման խնդրի: Դրա լուծման համար պարզապես պետք է օգտագործել գովազդն արգելափակող հավելվածներ»:
Այս խնդիրը գործում է նաև մնացած բոլոր հայտնի բրաուզերներում: Ինչպես հետո տեղեկացրել է Яндекс-ը, մինչ ընկերությունը թարմացում էր պատրաստում, որը կլուծեր այս հարցը, այդ տեսակի գովազդը անհետացավ YouTube-ից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո