Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը - VNews

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) մեկնարկել է արդեն երրորդ անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը, որով էլ կամփոփվի ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը կազմված է երեք պանելային քննարկումներից։

Առաջին պանելային քննարկման շրջանակում հայ և արտերկրի խոսնակները խոսեցին Հայաստանում ճարտարագիտական ապագայի հնարավորությունների մասին և թե ինչ ռեսուրսներ են առկա դրան հասնելու համար։

Հաջորդ քննարկումը նվիրված է Վանաձորի բիզնես և ներդրումային գրավչությանը: Նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը դա միայն Երեւանը չէ, եւ որ մարզերում եւս առկա են տեխնոլոգիական նշանակալից զարգացումներ։ Քննարկմանը կմասնակցեն մարդիկ, որոնք Վանաձորում ունեն տեխնոլոգիական ոլորտի բիզնես կամ նման նպատակ։

Վանաձորյան միջոցառումը կավարտվի շաբաթվա արդյունքների քննարկմամբ՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։

Զուգահեռաբար կանցկացվի նաև ինժեներական լուծումների ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն տարբեր մարզերում գործող տեխնոլոգիական ընկերությունների մշակած լուծումները։

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նաեւ ավարտական վկայականներ կհանձնի երեք գործընկերների հետ իրականացրած ծրագրերի շրջանակում։ Վկայականներ կստանան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Յանդեքս Ակադեմիայի համատեղ դասընթացի եւ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի աջակցությամբ իրականացված «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» պիլոտային մագիստրոսական ծրագրի շրջանավարտները, ինչպես նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վերապատրաստված ուսուցիչները։

Շաբաթը կեզրափակվի ռոք համերգով, որը կկայանա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացօթյա ամֆիթատրոնում:

«Միավորելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած ինժեներներին, գիտնականներին, պետական եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին, «Հայաստան Ինժեներական շաբաթ»-ը միտված է դիրքավորել Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա: Արտերկրից ժամանած հյուրերին այս օրերի ընթացքում ցուցադրվում են Հայաստանում ստեղծված բարդ և ամբողջական ճարտարագիտական պատրաստի լուծումներ, որոնք կարելի է արտահանել»,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Հունիսի 24-28-ին Երևանում և Վանաձորում անցկացվող «Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ի միջոցառումներին մասնակցում են Աֆրիկայի ՄԱԿ-ում ՏՀՏ եւ նորարարության բաժնի տնօրենի պաշտոնակատարը, Տիեզերական գործունեության անդամների միջազգային  ասոցիացիայի նախագահն ու բարձր տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներ։

  • 7


Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովին

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելով

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Մեկնարկում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարթափ ծրագիրը. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված հարցեր