Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

Ինչպես հրապարակվել էր այս տարվա հուլիսին, ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար:  Կառավարության ֆինանսավորմամբ նախատեսվում էր մինչև տարեվերջ հանրակրթական դպրոցներում ունենալ ավելի քան 600 ինժեներական լաբորատորիա, իսկ 2020թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ ունենալ Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում։

Լաբորատորիաների բացման աշխատանքները գնում են արդյունավետությամբ։ Վերջին հինգ օրերի ընթացքում ԱՏՁՄ թիմը հիմնադրել է 57 լաբորատորիա, ինչի արդյունքում Գյումրի քաղաքի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանի բոլոր դպրոցներում արդեն առկա են անվճար ուսուցմամբ ինժեներական լաբորատորիաներ։

Հատկանշական է, որ ամեն «Արմաթ» լաբորատորիայի բացմամբ ավելանում է խմբակավարի հաստիք, որը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) լրացնում է գերազանցապես տեղի կադրերի հաշվին։

Հիշեցնենք, որ հուլիսի դրությամբ ՀՀ, ԼՂՀ ու Վրաստանի տարածքում գործում էր 284 «Արմաթ» լաբորատորիա, և ընդամենը հինգ ամսվա մեջ թիվը հասել է 377-ի։

«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

«Արմաթը» պաշտպանիչ պարագաներ է արտադրում բուժհաստատությունների համար

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան

Արմաթ կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան