ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը, տեղի կունենա հոկտեմբերի 6-9` Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: Ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ։ WCIT 2019-ին, որը հոկտեմբերի 6-9  տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից:

«ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք՝ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժին։ Այդ նպատակով կգործի հատուկ տրանսպորտային փոխադրում WCIT 2019-ից Դիջիթեք եւ հակառակ ուղղությամբ: Հայտնի է, որ այդ պատվիրակությունների թվում կլինի նաեւ WCIT 2019-ի նախարարական համաժողովի պատվիրակությունը», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարևոր իրադարձությունների՝ WCIT2019-ի տեխնիկական և հոբելյանական DigiTec2019-ի պլատինե հովանավորն է։ Այս երկու առիթներն անպայման պետք է օգտագործել միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործակցությունը խթանելու, հայկական ՏՏ ոլորտի կարողությունները ներկայացնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար», – ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նպատակ ունենալով համապատասխանեցնել ԴիջիԹեք տեխնոտոնը միջազգային ստանդարտներին՝ դեռ նախորդ տարվանից Դիջիթեքը սկսել է գրանցել այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար: Ուստի ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքում: Գրանցումն անվճար է:

ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մասնակցել բացառիկ միջոցառման. վերջին 10 տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80000-ի: Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություն, որոնց վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ Դիջիթեք 2019-ի պաշտոնական կայքում։

Դիջիթեք 2019-ի ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։

«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Կարեն Վարդանյանն առաջին հայն է, ով արժանացել է «Eminent Persons Award» մրցանակին

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Փոխվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը