-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Vivaro News – Business & Tech-ը ամփոփում է ՏՏ տարին Հայաստանում: Մոտ 50 հայկական ՏՏ ընկերությունների ուղարկել ենք այս հարցաթերթիկը՝ ակնկալում ենք անկեղծ, հետաքրքիր ու ամանորյա տրամադրությամբ պատասխաններ: Դիմավորե՛ք`
Ինչ ենք ստեղծում – PicsArt-ը ֆոտոխմբագրման հավելված է և ստեղծարար համայնք` ստեղծագործելու, համագործակցելու և նկարներով կիսվելու համար: PicsArt-ը հնարավորություն է տալիս ինքնուրույն կամ ընկերների հետ համատեղ խմբագրել նկարներ, ստեղծել սթիքերներ ու աշխարհի հետ կիսվել ստեղծարար նկարներով: PicsArt անվճար հավելվածն ունի ավելի քան 3000 ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ ու 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ: PicsArt համարվում է ազատ օգտագործման համար հասանելի անվճար նկարների և սթիքերների աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը:
Տարին մեկ բառով – արհեստական բանականություն #AI
Տարին մեկ նկարում`
Տարվա ձեռքերումները – PicsArt ամենախոշոր ֆոտոխմբագրման հավելվածն ու ստեղծարար համայնքը 2017-ին անցել է ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմը: PicsArt-ն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, ավելի քան 30 լեզուներով: Հավելվածն ամսական ունի օգտատերերի կողմից խմբագրված նկարների միլլիարդից ավելի հսկայական բազա: Օգտատերերի կողմից ստեղծված տասնյակ միլիոնավոր ազատ օգտագործման համար հասանելի պատկերների ու սթիքերների շնորհիվ PicsArt-ը դարձել է աշխարհում անվճար նկարների ամենածավալուն հավաքածուներից մեկը: PicsArt Animator հավելվածը վերջերս Google Play-ի կողմից ճանաչվել է 2017-ի ամենաժամանցային հավելված։ Իսկ PicsArt Color Paint հավելվածը ընդգրկվել է App Store-ի 2017 թ. լավագույն հավելվածների ցանկում։
Նոր գործընկերներ, առանց որի տարին տարի չէր լինի – այնքան շատ են, ու՞մ նշենք, որ մյուսներին չնեղացնենք։ Եթե հետեւել եք մեր լուրերին ապա տեղյակ եք, եթե ո’չ՝ այցելեք մեր բլոգը:
Ընկերությունը աշխատանքից դուրս – այնքան բան ենք անում, էլ ասելու չի՝ էքսկուրսիաներ, խաղեր, փարթիներ, ավելի հեշտ է նշել ինչ չենք անում։
2017-ի աշխատակիցը, ում հետ կցանկանայիք մեզ ծանոթացնել – Նատալիա Վոդյանովային ճանաչում ե՞ք, թե ծանոթացնենք։
Տարվա զավեշտալի դեպքը, որի շուրջ ծիծաղում եք մինչև հիմա – մեր պրոմո վիդեոի հիման վրա պատրաստած ծիծաղալու վիդեոն:
2017-ին սովորեցինք, որ … առանց արհեստական բանականության կյանքը կյանք չի
2017թ. ամենաթույն ՏՏ ընկերությունը ձեզանից հետո – բոլոր ընկերություններն, որ աշխատում են ՏՏ ոլորտում ու բարձր պահում մեր երկրի պատիվը թույն են։
Մրցակից, որին ամեն գնով «ծալելու եք» 2018-ին – մենք միշտ մրցում ենք ինքներս մեզ հետ, այսպես ասած` անընդհատ փորձում ենք կատարելագործվել ու շարունակել մեզ լավ զգալ միջազգային շուկայում առաջատար դիրքերում լինելու համար։
Ձեր տարբերվող ամանորյա մաղթանքը / Խնդրանքը Ձմեռ պապից – Ձմեռ Պապի ջան այնպես արա, որ Հայաստանը ՏՏ ոլորտի իր նվաճումներով ցնցի աշխարհը, նոր հետաքրքիր ՏՏ ընկերություններ ստեղծվեն, որ մեր երիտասարդներն սովորելու տենչ ունենան, որ երկում շատանա արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման մասնագետների թիվը ու նրանք աշխատեն մեր՝ հայրենի, ՏՏ ոլորտում ու նպաստեն Հայաստանի զարգացմանը։
Ծանոթացեք նաև՝ Earlyone | ARLOOPA | Բոլորը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո