ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը. Նիկոլ Փաշինյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը. Նիկոլ Փաշինյան

786 b - ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ համագումարի ընթացքում հայտարարեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ունի կառավարության լիակատար աջակցությունը և այն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկն է։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է մեր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար: Ըստ էության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր ընկալումը հետևյալն է, դա գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը: Հայաստանում այս ժամանակաշրջանում ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ անհնարը մեզ համար գնալով ավելի հնարավոր է դառնում, հնարավորի սահմաններն ավելի է ընդլայնվում ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

785 b - ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը. Նիկոլ Փաշինյան

Գործադիրի ղեկավարը հավելեց նաև, որ հայերն այլևս «անհնարինություն» վերնագրված պատնեշների առջև չեն և անհնարին ոչինչ չկա, բոլոր նպատակներն իրագործելի են․

«Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են, և դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե մյուսները որքանով են դա հնարավոր համարում: ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, և դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը: Մենք սկսել ենք հնարավորինի սահմանների ընդլայնման գործընթացը, պետք է շարունակենք այն և այդ հարցում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները, և հայ ժողովուրդը պետք է ունենան առաջամարտիկի դերակատարում: Այո՛, այսօր աշխարհը մեզ նայում է որպես առաջամարտիկի, և մենք նորանոր նվաճումներով պետք է հաճելի անակնկալներ մատուցենք աշխարհին, մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը: Շնորհակալ եմ այս գործում Հայաստանին, հայ ժողովրդին աջակցելու ձեր պատրաստակամության և վճռականության համար»։

ԻՏՁՄ 18-րդ համագումարին մասնակցեցինն ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Համժողովի ընթացքում ներկայացվեց ԻՏՁՄ-ի Ռազմավարական 4 գլխավոր ուղղություններով տարված աշխատանքն և ամփոփեցին գրանցած արդյունքները։

Նշենք, որ ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների թիվն արդեն հասել է 82-ի: Այն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և  հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ  և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

784 b - ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը. Նիկոլ Փաշինյան


Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Տակեո Կանադեն ՀՀ պետական մրցանակ է ստացել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար

Նիկոլ Փաշինյանի ելույթը WCIT 2019-ին

Կնվազեցվեն ռոումինգի ծառայությունների սակագները․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Սինգապուրը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Index Ventures-ի թիմը հայկական ստարտափներին կներկայացնի Սիլիկոնյան հովտում

Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկի հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt-ի հայաստանյան գրասենյակ

13-ամյա պատանին պարգևատրվել է վարչապետի կողմից

Մեր նպատակն է տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն․ Նիկոլ Փաշինյան

«Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն այցելել է «Ինժեներական քաղաք» (լուսանկարներ)

Արցախում կբացվի ևս 3 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին

Նիկոլ Փաշինյանը կգլխավորի «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը