-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Տավուշի մարզպետարանը և Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղն այսօր եռակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Իջևան քաղաքում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:
Ծրագրի նպատակն է նպաստել Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հայ Օգնության Ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում կանցկացվեն դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (C, C++, Swift, iOS, OOP Design Patterns) և վեբ ծրագրավորում (HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS):
Դասընթացը կմեկնարկի ապրիլի 1-ին: Դիմելու վերջնաժամկետը մարտի 25-ն է: Հարկավոր է գրանցվել այստեղ: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
Բոլոր խմբերի համար մասնակցությունը անգլերեն լեզու, ալգորիթմների տեսություն և դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին պարտադիր է:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական եւ գործնական գիտելիքները և արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ։
«Տավուշի մարզի երիտասարդների համար սա հիանալի հնարավորություն է՝ տեղում մատչելի տեխնոլոգիական կրթություն ստանալու առումով: Սա մարզերի զարգացմանը նպաստող տեխնոլոգիական արշավի մաս է, և մենք լիահույս ենք, որ ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում»,- նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Արդեն ապրիլի 1-ից Տավուշի մարզի երիտասարդները կարող են իրենց մարզում խորացնել սեփական տեխնոլոգիական գիտելիքները: Սա հնարավորություն է ստանալու որակյալ կրթություն եւ, միաժամանակ, մասնակցելու մարզի զարգացման գործին»,- հավելել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո