Տեղի է ունեցել «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունը - VNews

Տեղի է ունեցել «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունը

Երևանի Բագրևանդի փողոց 21/1 հասցեում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրոզոյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի աջակից Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։

Արարողությանը ներկա էր նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

 

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը ողջունեց «Ինժեներական քաղաք» ծրագիրը և շնորհավորեց բոլորին մեծ իրադարձության` ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։

«Ուզում եմ հատուկ շնորհավորել «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հայաստանյան թիմին և անձնապես Արամ Սալաթյանին, ում հետևողական ջանքերի շնորհիվ ծնվեց միտք, դարձավ ծրագիր և հետագայում, տարբեր գերատեսչություններով անցնելով, ի վերջո այսօր կյանքի է կոչվում։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը գլխապտույտ արագությամբ է զարգանում, և մենք շահեկան դիրքերում են նրանով, որ ԽՍՀՄ-ից ժառանգած լավ դպրոց ունենք այս ոլորտում։ Պիտի առավելագույն ջանքերը գործադրենք, որ կարողանանք տեմպը պահել, և ես հավատում եմ, որ համատեղ ուժերով կհաջողենք»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Ջեյմս Թրուշարդը նույնպես շնորհավորեց տեխնոլոգիական հանրությանը ծրագրի մեկնարկի առիթով։ ««Ինժեներական քաղաք»-ը Հայաստանի համար հաջորդ քայլն է կառուցելու համաշխարհային մակարդակի բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներ։ Հայերն արդեն հաջողակ են ոլորտում, և սա մեծ հնարավորություն է ավելի արագ անցնելու տեխնոլոգիական վերելքի ճանապարհը»,-նշեց Ջեյմս Թրուշարդը։

«Ինժեներական քաղաք ասելով` հասկանում եմ ձեզ` պայծառ, խելացի, աշխարհի մակարդակով խնդիրներ լուծող, գիտահետազոտող հայ մասնագետներին։ Առանց այդ մարդկանց, դատարկ շենքերը ոչ ոքի պետք չեն լինելու։ Մնացե՛ք մեր հողի վրա ամուր, շարունակե՛ք աշխատել, և պետությունն այդ ճանապարհին ձեր կողքին է կանգնելու»,- նշեց Հակոբ Արշակյանը։

EIF տնօրենը, շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին ծրագրին աջակցելու համար, նշեց, որ այս ծրագրի հաջողության հանդեպ վստահությունը պայմանավորված է այսօր ինժեներական ոլորտում գրանցված մեծ հաջողություններով։

«Ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 կազմակերպությունների հիմնում»,- մանրամասնեց Բագրատ Ենգիբարյանը։

Կառուցապատման մեկնարկի հուշապարկուճի տեղադրումն իրականացրեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

Պաշտոնական արարողությունից հետ Դոկտոր Թրուշարդը դասախոսություն կարդաց «Նեյշնլ Ինսթրումենթս Հայաստան»-ի աշխատակիցների, Երևանի տարբեր բուհերի ուսանողների համար։ Այնուհետև շրջայց կատարեց «Ինժեներական քաղաք»-ի առաջին բնակիչների` «Նեյշնլ Ինսթրումենս Հայաստան»-ի գրասենյակում։


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովին

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելով

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Մեկնարկում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարթափ ծրագիրը. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր