Տեղի կունենա «AR/VR-ի դերը ներկայիս և ապագայի բիզնեսներում» թեմայով վեբինար - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Տեղի կունենա «AR/VR-ի դերը ներկայիս և ապագայի բիզնեսներում» թեմայով վեբինար

Արակարգ դրության պայմաններում, կրթական ծրագրերի և հանդիպումների մեծ մասի չեղարկման պատճառով, արդեն երեք շաբաթ է Nation in Action-ը սկսել է վեբինարների շարք, որոնց բանախոսները Հայկական և արտասահմանյան ՏՏ և Բիզնես համայնքի հիմնադիրներ և բարձր օղակի ղեկավարներն են։

Արդեն իսկ իրականացրել են 2 վեբինար, որոնք բավականին մեծ լսարան են հավաքել։ Առաջին հանդիպմանը խոսել են COVID19-ի ընթացքում մարքեթինգի մասին և թե ինչպես է արձագանքել դրան շուկան, իսկ երկրորդ հանդիպման թեման եղել է AI-ի դերի մասին բիզնեսում, և թե ինչպես կարելի է օգտագործել այն ի շահ բիզնեսի։

Հաջորդ վեբինարը անցկացնելու են ARLOOPA-ի համահիմնադիր Արման Աթոյանը և Armenian Treasurs-ի հիմնադիր Վլադ Սոֆյանը։ Նրանք կխոսեն AR/VR (արհեստական և ավելացված իրականության) դերի մասին ժամանակակից բիզնես աշխարհում և թե ինչպես կարելի է օգտագործել այն, որպես մրցակցային առավելություն։ Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 19:30-ին Zoom-ի միջոցով։

Zoom հանդիպման տվյալներն են՝

  • Meeting ID: 879 7319 5844
  • Password: 077770

Նշենք, որ Nation in Action հարթակի հիմնական նպատակը երիտասարդության շրջանում պրակտիկ գիտելիքի և ձեռնարկատիրական մտքի զարգացումն է։ Ծրագրի գլխավոր նախագիծը  Հայաստանում Business Case Competition-ների կազմակերպումն է, որը թույլ կտա ուսանողությանն ու երիտասարդությանը սովորել իրական բիզնես խնդիրների հիման վրա, այլ ոչ թե տեսական գիտելիք ձեռք բերել, որը հետագայում չի ծառալեյու իր նպատակին։

Արդեն մոտ մեկ տարի է իրականացնում են տարբեր ֆորմատի միջոցառումներ՝ դասախոսություններ, վեբինարներ, ստարտափ գաղափարների մրցույթներ։ Այս ընթացքում հասցրել են դասախոսություններ վարել Երևանում և մարզերում՝ ընդհանուր ներգրավելով հազարից ավել մասնակիցների։ 2019-ից Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի համար կազմակերպում են ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր, որի նպատակը ուսանողների համար դասախոսությունների և ստարտափ գաղափարների մրցույթների կազմակերպումն է։