Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Փետրվարի սկզբին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքում կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան։ Բացմանը ներկա կգտնվեն Հնդկաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Համագործակցության ֆորմատն այնքանով է բացառիկ, որ ոչ թե Հնդկաստանից են ապագա խմբակավարներ գալիս Հայաստան վերապատրաստման, այլ այստեղից են «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներից երկուսը վեց ամսով մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ երեխաների համար և վերապատրաստումներ՝ ապագա խմբակավարների համար», – նշում է «Արմաթ» ծրագրի համակարգող Աննա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 6-9 Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցած ԴիջիԹեք 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար և սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտեցին կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարևորությունը։

«Հնդկաստանի մեր գործընկերները, տպավորված այն արդյունքներով, որ իրենք տեսան Հայաստանում Տեղեկատվական տեխոնոլոգիաների համաշխարհային կոնգրես (WCIT 2019) իրենց այցի ընթացքում ու դրանից առաջ, ուզում էին վստահ լինել, որ Հնդկաստանում գոնե մոտ որակ կստանան, այդ իսկ պատճառով խնդրեցին, որ մեր խմբակավարները գնան և դասընթացներ անցկացնեն», – ավելացնում է Աննա Սարգսյանը։


«Արմաթը» պաշտպանիչ պարագաներ է արտադրում բուժհաստատությունների համար

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան

Արմաթ կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը