Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Երեկ, նոյեմբերի 28-ին կայացավ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում գրքի շնորհանդեսը»: Շնորհանդեսին ներկա էին տարբեր բիզնես դեմքեր, ստարտափերներ, ուսանողներ և դասախոսներ:
Գրքի հեղինակը՝ Սամվել Գևորգյանն, իր ելույթում նշեց, որ գրքում զետեղված են մի շարք հայկական ստարտափների պատմություններ, իսկ գիրքն ամբողջությամբ բիզնեսի պլանավորման, կառավարման, կազմակերպման և զարգացման ուղեցույց է:
Այն հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են բուհական «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական ու բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:
Շնորհանդեսի ներկաները մեծ ոգևորությամբ ձեռք բերեցին գիրքը, ստացան հեղինակի ստորագրությունը, շփվեցին միմյանց հետ, ձեռք բերեցին նոր ծանոթություններ և հեռացան իրենց բիզնեսն Հայաստանում սկսելու պլաններով:
Ահա և Վիվառ Նյուզի հարցազրույցը գրքի հեղինակ Սամվել Գևորգյանի հետ:
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կնետրոնի հիմնադիր-տնօրեն
Կրթություն. Մաթեմատիկոս, MBA
Մասնագիտություն. Բիզնեսի կառավարման խորհրդատու, բիզնես թրեյներ
Ինչպես կողմորոշվել – Եթե որոշել գլխով, ապա կողմորոշվել սրտով: Եթե որոշել վերլուծությամբ, ապա կողմորոշվել պատկերացնելով ապագան: Եթե որոշել հանդարտ, ապա կողմորոշվել արագ:
Սկզբունքներ – ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ = ԽԵԼՔ x ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈւՆ x ԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈւՆՔ
Բիզնեսում առաջնորդվում եմ այս բանաձևով: Խելք, աշխատասիրություն, դրական վերաբերմունք. կամ 0 է կամ 1: Կամ կա, կամ չկա: Եթե նրանցից թեկուզ մեկը չկա, նշանակում է արդյունավետություն չկա: Նրանց բոլորի առկայությունը պարտադիր է արդյունավետ աշխատանքի համար:
Համբերատար եմ ուրիշների նկատմամբ, բայց ոչ իմ հանդեպ: Մտքովս մի բան որ անցնում է, անպայման ուզում եմ անել, փորձել, կիրառել: Զարմանում եմ, երբ դիմացինս ունի փայլուն գաղափար ու ոչինչ չի անում, այն կյանքի կոչելու համար:
Լավագույն ներդրում – Սիրում եմ գիտելիքներս, փորձառությունս փոխանցել ընկեներիս, ծանոթներինս, գործընկերներիս, աշխատակիցներիս, բոլորին: Բայց, միայն նրանց, ովքեր ուզում են: Ով չի ուզում, ուրեմն չի ուզում: Ուրեմն չի ուզում լավ ապրել: Կամ ուզում է, բայց ոչինչ չի ուզում անել: Տանել չեմ կարողանում (կամ մի կերպ տանում եմ) երբ տրտնջում են, բողոքում, մեղադրում բոլորին:
Անհաջողություններ – Անհաջողություն չկա: Կա հաջողության ճանապարհի խոչընդոտներ, որոնց պետք է հաղթահարել: Այլապես կձախողվես: Իսկ ձախողվում են միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Ով ջանում է, գործում է, աշխատում է, ձգտում է, մի օր անպայման հաջողում է:
Խորհուրդ – Հիշեք «Չ» տառի չարիքի մասին: Երբեք մի ասեք «չեմ կարող», «հնարավոր չէ», «չգիտեմ», «երկիրը երկիր չէ»: Ուղղակի պետք է վերաձևակերպել դրականի. «ինչպե՞ս կարողանալ», «ինչպե՞ս դարձնել հնարավոր», «ինչպե՞ս իմանամ» «ի՞նչ անեմ, երկիրը երկիր դարձնելու համար»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո