Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությունն ընդունում է մասնակցության հայտեր - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությունն ընդունում է մասնակցության հայտեր

ՀՀ-ում գործող համալսարանները և հետազոտական ինստիտուտները հրավիրվում են մասնակցելու Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը PMI Science-ի աջակցությամբ հայտարարում է Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությունն աջակցելու համար համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում առկա հետազոտական թիմերին: Հետազոտական թիմերը (կազմված 2-5 անդամներից), որոնք իրականացնում են արդի հետազոտական և գիտական նախագծեր կարող են ներկայացնել դիմում-հայտ ստանալու համար հետազոտական նախագծերի զարգացման ուղղված ֆինանսական աջակցություն հետևյալ ոլորտներում՝

  • Կիրառական մաթեմատիկա,
  • Կիրառական ֆիզիկա,
  • Էլեկտրոնիկա, Էլեկտրատեխնիկա, Էլեկտրոնային կառավարման համակարգեր,
  • Տվյալների հավաքագրում, Տվյալների կառավարում,
    • Սիմուլացիա և մոդելավորում, բազմաֆունկցիոնալ մոդելավորում, ալգորիթմներ,
    • Չափման տեխնոլոգիաներ, տվիչներ,
    • Վերլուծական քիմիա,
    • Կենսաբժշկություն, թունաբանություն
    • Նյութագիտություն
    • Աերոզոլային գիտություն
    • Առարկաների ինտերնետ (IoT).

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության արդյունքում համալսարանները և հետազոտական ինստիտուտները ներկայացնող թվով 7 գիտահետազոտական թիմեր կստանան դրամական պարգևներ 7500 ԱՄՆ դոլարի չափով:

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության մասնակցության դիմում- հայտը և ինքնակենսագրականները պետք է ներկայացնել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումն  անգլերեն լեզվով, ինչպես նաև ուղարկել փաթեթը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]  մինչև դեկտեմբերի 24-ը ներառյալ:

Ընտրությունը կատարվելու է տեղական և միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից: Հայտերը գնահատվելու են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների և տեսական մասի համադրման մակարդակի, միջազգային հրապարակումներ և հղումների առկայության:

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Լյուբլյանայի տեխնոպարկի հետ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ու Ռուանդայի Smart Africa կենտրոնը կհամագործակցեն

Geeks Against GBV հաքաթոնի հաղթող թիմերն ստացան 1 մլն․ դրամի չափով պարգևներ

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

Տեղի է ունեցել «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունը

15 ստարտափ արժանացել է դրամաշնորհի` ԵՄ աջակցությամբ

EIF-ը, Սան Խոսեի պետական համալսարանն ու FAST-ը կհամագործակցեն

Կայացավ Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը (լուսանկարներ)

Հայտնի են IMG վենչուրային մրցույթի հաղթողները