Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ - VNews

Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ

Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ֆրանսիական «Sigfox» ընկերության գործադիր տնօրեն Լյուդովիկ Լե Մոանի հետ։
«SIGFOX» ընկերությունը զբաղվում է իրերի ինտերնետի համար նախատեսված կապի սարքերի և ենթակառուցվածքների ներդրումով, որոնք աշխարհի ավելի քան 60 երկրներում մեկ միլիարդից ավելի մարդկանց թույլ են տալիս ուղարկել և ստանալ փոստային առաքանիներ և այլ իրեր՝ առցանց հետևելով դրանց տեղաշարժին, օգտագործելով ավելի քանի 50 անգամ ավելի քիչ էներգիա, քան դասական տեխնոլոգիաներով։ Նշված տեխնոլոգիաները նաև լայնորեն կիրառվում են խելացի քաղաքներում օգտագործվող այլ ուղղություններով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպել իրերի ինտերնետի երեք ամիս տևողությամբ դասընթացներ «SIGFOX»-ի ունեցած և աշխարհի տարբեր երկրներում տեղ գտած կրթական հարթակի միջոցով, որի արդյունքում ուսանողները կծանոթանան իրերի ինտերնետի ուղղությամբ աշխարհի ամենաառաջանցիկ տեխնոլոգիաներին և հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային ցանցի աշխատանքներին, ինչպես նաև ստեղծելու իրենց «IoT Startup»-ը:
Լյուդովիկ Լե Մոանը նշել է, որ պատրաստ են համագործակցել Հայաստանում գտնվող IoT ստարտափների հետ, ինչը երկուստեք կստեղծի նոր հնարավորություններ ամբողջ աշխարհում տարածելու իրենց տեխնոլոգիաները։
Հանդիպմանը նախարար Հակոբ Արշակյանը Լյուդովիկ Լե Մոանին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9 Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին:


Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովին

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելով

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

Դավիթ Յանը կառուցում է աշխարհի ամենախելացի տներից մեկը. Forbes

Մեկնարկում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարթափ ծրագիրը. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված հարցեր

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի նորարարությունների խորհուրդների ղեկավարության ու անդամների հետ

Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Yerevan Testing Days կոնֆերանսում

Օտարերկյա ՏՏ ընկերությունները հարկային արտոնություն չեն ստանա

ՏՏ նախարարը հանդիպել է Google-ի տնօրենի հետ