Տակեո Կանադեն ՀՀ պետական մրցանակ է ստացել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Տակեո Կանադեն ՀՀ պետական մրցանակ է ստացել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:

Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին և նշել, որ նրա փորձը գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է հայ երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում ՏՏ ոլորտում:

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա վարչապետին է ներկայացրել իր գործունեությունը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը: Վարչապետի ներկայությամբ նամականիշները մարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանացած Տակեո Կանադեն, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.

«Պարոն Կանադեի հեղափոխական նորարարությունները նշանակալից զարգացում ապահովեցին գիտության և տեխնոլոգիաների ոլորտում՝ նոր հորիզոններ բացելով համաշխարհային գիտական հանրույթի, հետևաբար նաև՝ ողջ մարդկության առջև։ Եվ զարմանալի չէ, որ դոկտոր Կանադեն արժանացել է ու, վստահ եմ, դեռ արժանանալու է բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների։ 2019 թվականը հեղափոխական զարգացման տարի էր նաև մեր երկրի տեխնոմիջավայրի համար: Հայաստանն իր դիրքերն ամրապնդեց միջազգային հարթակներում: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի և տասնյակ այլ միջոցառումների շրջանակներում Հայաստանն իր հարկի տակ հավաքեց տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային դերակատարում ունեցող ընկերությունների, իրենց աշխատանքով գիտական թռիչք ապահոված հազարավոր գիտնականների ու ոլորտի առաջատար մասնագետների»:

Տակեո Կանադեն նշել է, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Պարոն Կանադեն ընդգծել է, որ Հայաստանը լավ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու համար և ընդգծել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերը կադրերի պատրաստման գործում: Տակեո Կանադեի խոսքով՝ Հայաստանում կան մեծ էներգիա և ներուժ ունեցող երիտասարդներ, որոնք իրենց գաղափարներով կարչող են նպաստել ոլորտի առաջընթացին ու զարգացմանը:


Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Նիկոլ Փաշինյանի ելույթը WCIT 2019-ին

Կնվազեցվեն ռոումինգի ծառայությունների սակագները․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Սինգապուրը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Index Ventures-ի թիմը հայկական ստարտափներին կներկայացնի Սիլիկոնյան հովտում

Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկի հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt-ի հայաստանյան գրասենյակ

13-ամյա պատանին պարգևատրվել է վարչապետի կողմից

Մեր նպատակն է տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն․ Նիկոլ Փաշինյան

«Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն այցելել է «Ինժեներական քաղաք» (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին

Նիկոլ Փաշինյանը կգլխավորի «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

Իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին․ Նիկոլ Փաշինյան

Ես պետք է ներողություն խնդրեմ Նիկոլ Փաշինյանից․ Menu.am-ի հիմնադիր (տեսանյութ)