Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Եթե բիզնես սկսելու համար ունեք նախնական գումար, մոտիվացված եք և արդեն պատկերացնում եք՝ որ ոլորտում պետք է գործունեություն ծավալեք, ապա ստորևներկայացված ցանկը կօգնի գտնել այն ամենից հարմար երկիրը, որտեղ կկարողանաք թղթի վրա եղած բիզնես-ծրագիրը կյանքի կոչել։
Ցանկում եղած երկրներից Ինդոնեզիայում բիզնես սկսելն ամենաժամանակատարն է, սակայն այն կաշխատի բավականին արդյունավետ։ Համաշխարհային ֆինանսական կորպորացիան համագործակցում է Ինդոնեզիայի կառավարության հետ և հովանավորում ստարտափերն ու տեղական սկսնակ բիզնեսները։ Էլեկտրոնային կոմերցիայի արժեքը 2015-ին գնահատվել է 18 մլրդ։ Ըստ կանխատեսումների այն հաջորդ տարիների ընթացքում կգրանցի 130 մլրդ-ից ավել աճ։
Պանաման կապում է Կոստա Րիկան և Հարավային Ամերիկան։ Այն Կենտրոնական Ամերիկայում գտնվող երկիր , որը բիզնես սկսելու համար բարենպաստ է։ Ըստ Doing Business-ի՝ այս ցուցանիշով այն 39-րդ տեղում է։
Եվրոպայի արևմտյան հատվածում գտնվող Լյուքսեմբուրգում թեև բնությունն այնքան էլ շքեղ չէ, սակայն փոխարենը երկրում հարկերը բավականին մրցունակ են։ Սա թույլ է տալիս այս երկիրը համարել բիզնեսի հիմնադրման բարենպաստ վայր։ Հարկերի 22 % առաջանում է ներմուծումից , 5-ը՝ գործազրկության հանրային ֆոնդից, իսկ 7,5 %-ը քաղաքային առևտրի հարկերից։
Կոպենպենհագենը արդյունաբերական և ֆինանսական քաղաք է, որը նաև համաշխարհային ստարտափերի համար հարմարավետ վայր է։ Այստեղ կոռուպցիան ցածր մակարդակի վրա է, իսկ աշխատանքային պայմանները շատ բարենպաստ են։ Համախառն ներքին արտադրանքի միջին ցուցանիշը 46 000 դոլար է։ Բիզնեսի տեսակները կարող են նվազագույն հնարավորություններով գրանցել լավ արդյունքներ։
Ինչպես Նորվեգիայում, այնպես էլ Շվեդիայում գործում են բաց շուկայական հարաբերություններ։ Այս ցուցանիշն այստեղ այլ երկրների նման ակնառու չէ, սակայն կառավարման համակարգը թափանցիկ է, իսկ հանցագործությունների մակարդակը բավականին ցածր է։ Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկուցագրի՝ 20 ստարտափ բիզնես աշխատանքով է ապահովում 1000 աշխատակցի։ Այս ցուցանիշն ԱՄՆ-ում 5 աշխատակցի հաշվարկով է։
Վիդեո
Ֆոտո