-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ԻմփաքթԷյմ վենչուրային աքսելերատորի և Ինովացիան լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ) հետ համատեղ 2019թ-ի Մայիսի 13-ին 2րդ անգամ արդեն մեկնարկեց «Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիաների աքսելերացիոն» 20 շաբաթյա ծրագիրը։
Ինովացիան լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնից VNews – Business and Tech-Ին հայտնեցին, որ ընդհանուր 7 երկրից ստացված 34 դիմումներից հարցազրույցի փուլ են անցել 15-ը, որից ընտրվել են 10 ստարտափեր՝ մասնակցելու աքսելերացիոն ծրագրին։ Աքսելերացիոն ծրագրի այս փուլի ընթացքում ստարտափները անցնում են բիզնես, տեխնոլոգիական և Impact ուղղվածության հանդիպումների շարքով։
3 հիմնական ուղղություններին զուգահեռ ստարտափները ամեն շաբաթ քննարկումներ են ունենում իրենց մենթորների հետ, հնարավորութուն են ունենան հանդիպել ոլորտի մասնագետների հետ իրենց գաղափարները էլ ավելի զարգացնելու նպատակով և շուտով նաև մասնակելու են միջազգային համաժողովների և կոնֆերանսների, ինչպիսին է օրինակ՝ Պոտուգալիայում կայանալիք ամենամյա Web Summit համաժողովը, որը կկայանա նոյեմբերի 8-11-ը, որտեղ նրանք կներկայացնեն իրենց գաղափարները և կկարողանան շփվել ներդրողների ու ոլորտի մասնագետների հետ։
ՄԱԶԾ անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ՄԱԶԾ ԻմփաքթԷյմ վենչուռային աքսելերատորի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է Climate Change Tech Accelerator vol. 2-ը։ Ծրագիրը իրականացվում է Ռուսաստան – ՄԱԶԾ զարգացման վստահության հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի վենչուրային միջոցներով, և իրականացվելու է Հայաստանի բնապահպանության նախարարության հետ համատեղ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո