fbpx

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Code Vox Media համաժողովի ժամանակ Բիլ Գեյթսը արհեստական ինտելեկտը համարել է «Ինֆորմատիկայի Սուրբ Գրաալ*»: Նա խոսել է համակարգչային տեսլականի մեջ խոսքի ճանաչման վերջին հինգ տարվա արագ առաջընթացի մասին և ասել է, որ «երազը վերջապես իրականություն է դառնում»: Տեխնոլոգիական ներդրողները պետք է հասկանան այս շուկայի հիմնական միտումները և խաղացողներին:

Ձեզ ենք ներկայացնում Insider Pro կայքի հավաքագրած փաստերը արհեստական ինտելեկտի մասին:

1. 2020 թ. ԱԻ-ն շուկայում կաճի մինչև 5 մլրդ դոլար

Markets and Markets հետազոտական ընկերությունը կարծում է, որ 2020 թ. ԱԻ-ն շուկայում կաճի մինչև 5 մլրդ դոլար: Դա տեղի կունենա մեքենայական ուսուցման** տեխնոլոգիաների և լրատվամիջոցների, գովազդի, մանրածախ առևտրի, ֆինանսական և առողջապահության բնագավառների լեզվի ընկալման շնորհիվ:

Մեքենայական ուսուցման ոլորտի հիմնական խաղացողները հենց ամպային տեխնոլոգիաների ոլորտի խաղացողներն են՝  այդ թվում նաև Amazon-ը, Microsoft-ը և IBM-ը:

2. ԱԻ-ի աջակցության համար անհրաժեշտ կլինի 6 մլրդ սարքավորում

Ըստ Cartner խորհրդատվական ընկերության հետազոտությունների, արդեն 2018 թ. ԱԻ-ն պատրաստ կլինի համացանցին միացած 6 մլրդ սարքավորման օգտագործման համար: Առաջին հերթին դրանք ավտոմեքենաներն են և այլ գաջեթները:

3. ԱԻ-ի ստարտափերն արդեն 5,4 միլիարդից ավել ներդրում են ստացել

AngelList-ը այս պահին հաշվում է մոտ 1031 ստարտափ կապված ԱԻ-ի հետ: Այս ցուցակի 3 ամենահետաքրքիր  ստարտափերն են՝ Autonomus-ը, Crux-ը, Zero Slant-ը:

 4. Գործատուների 80 %-ը կարծում են, որ ԱԻ-ն բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը:

Narrative Science հետազոտական ընկերության ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ գործատուների 80%-ը կարծում է, որ որոշումները կախված ԱԻ-ի հետ, բարձրացրել  են աշխատակիցների արտադրողականությունը և նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն են տվել:

5. Բջջային օգտագործողների մեծ մասը օգտվում է ձայնային օգնականից

Սկզբում թվում էր, թե ոչ ոք չի զրուցի հեռախոսի հետ, բայց Creative Strategies-ի հետազոտությունները ցույց են տվել, որ iPhone-ի օգտատերերի միայն 2 %-ն է, որ չի օգտվում Siri-ից, իսկ Android-ի օգտատերերի՝ 4%-ը:

6. Վիրտուալ օգնականը մեր փոխարեն որոշումներ կկայացնի:

Gartner-ը կարծում է, որ մինչև 2020 թվականը վիրտուալ օգնականների և օգտագործողների միջև բոլոր փոխհարաբերությունների մոտ 40% -ը կախված կլինի նեյրոցանցերի կողմից մշակված տվյալներից: Այսինքն, բոլոր այն տվյալները, որոնք մենք կամավոր տրամադրում ենք Facebook-ին, Google-ին և Amazon-ին, կօգտագործվեն մեր պրոֆիլի ստեղծման համար, և«խելացի գործակալները» կփորձեն կանխատեսել մեր կարիքները ըստ այս պրոֆիլի:

7. 2020 թ. ընկերությունների և հաճախորդների հարաբերությունների կարգավորման համար մարդկային միջամտություն պետք չի լինի:

Cartner-ը հաստատում է, որ 2020 թ. վերջում 85 % դեպքերում հաճախորդների սպասարկման համար մարդկային միջամտություն պետք չի լինի: Վերլուծաբանները կարծում են, որ սոցիալական մեդիայի ավտոմատացված վերլուծությունը, հաճախորդների մասին տեղեկատվության կառավարման համակարգերը և անհատականացված զրուցարանները, որոնք ճանաչում են դեմքերը և ձայները, զգալիորեն կնվազեցնեն ավանդական զանգերի կենտրոնների կարիքը:

8. Հաջորդ 10 տարիներին ԱԻ-ն կփոխարինի Ամերիկայի աշխատողների 16%-ին:

Ըստ Forrester հետազոտական ընկերության, արհեստական ինտելեկտը հաջորդ 10 տարում կփոխարինի ԱՄՆ-ի աշխատողների 16%-ին: Բայց նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր այս ինֆրաստրուկտուրայի վերահսկման համար: Արդյունքում, աշխատուժի ընդհանուր կորուստը կկազմի 7%:

Անհանգստանալ պետք է ոչ միայն զանգերի կենտրոնների աշխատակիցներին: Բժշկական ԱԻ-ն կարող է կրճատել ցածր կարգի բժշկական անձնակազմի կարիքը, առանց վարորդի մեքենաները կփոխարինեն պրոֆեսիոնալ վարորդներին, իսկ ռոբոտ-գրողները կարող են ավելի արագ և ճշգրիտ հոդվածներ գրել:

9. Շուտով ավելի շատ աշխատող ռոբոտներ կլինեն, քան աշխատող մարդիկ:

Cartner-ի տվյալներով, 2018 թ. 45% արագ աճող ընկերությունների մեծ մասում ավելի շատ կաշխատեն ռոբոտներ և վիրտուալ օգնականներ, քան մարդիկ:

10. Արհեստական ինտելեկտը վաղուց մեր կողքին է

Դեռևս արհեստական ինտելեկտը չի հավակնում մեր աշխատանքին և հիմնովին չի փոխել մեր կյանքը: Բայց այն աննկատ մտնում է մեր կյանք՝ բջջային հավելվածների, սոցիալական մեդիայի և վիրտուալ օգնականների միջոցով: Տեխնոլոգիական ներդրողները պետք է շատ լուրջ հետևեն «Ինֆորմատիկայի Սուրբ Գրաալի» շուրջ ընթացող իրավիճակին:

* Միջնադարյան կելտական և նորմանդական առասպելներում համարվում է Կրքի գործիք՝ գավաթ, որից Հիսուս Քրիստոսը ճաշակել է Խորհրդավոր ընթրիքին և որի մեջ Հովսեփ Արիմաթացին հավաքել է խաչված Փրկչի արյունը

**Համակարգչային գիտությունների և արհեստական ինտելեկտի ենթաբաժին, որն ուսումնասիրում է ինքնուրույն ուսուցանվող համակարգերի մոդելները ու դրանց կառուցման և ուսուցման համար նախատեսված ալգորիթմները։ Այն հնարավորություն է տալիս մեքենային փորձնական տվյալների հիման վրա սովորել այն, ինչը բացահայտ ծրագրավորած չէ


ՊԵԿ-ը ներդրել է մեծ տվյալների հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ

Հայկական Breedge-ը Արհեստական ինտելեկտով է օժտել իր հարթակը

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց

Արհեստական ինտելեկտը կլինի յուրաքանչյուր դռան բռնակում. Դավիթ Յան (տեսանյութ)

SuperAnnotate AI. հայ ինժեներները ստեղծել են պատկերների մշակման բացառիկ տեխնոլոգիա

ONEX-ը ներկայացրեց Արհեստական Ինտելեկտով օժտված Smart Wall (ֆոտոշարք)

Amazon-ի համակարգը շփոթել է քաղաքական գործիչներին հանցագործների հետ

Windows 10-ի թարմացմամբ զբաղվում է արհեստական ինտելեկտը

Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր

Դավիթ Յանը գործարկել է AI-ի միջոցով բիզնեսի վերլուծության նոր գործիք

Դավիթ Յանը՝ «չար» արհեստական ինտելեկտի և աշխարհը կառավարելու գաղտնիքների մասին

Միլիարդատեր Իլոն Մասկը երկրագնդի համար «նոր, մութ ժամանակներ» է կանխագուշակել

2018 թ. հեղափոխական կլինի գիտության և տեխնոլոգիաների համար

Իրականացա՞ն, թե՞ ոչ. 2017 թվականի տեխնոլոգիական կանխատեսումները

ԱԻ-ն գուշակել է 2017-ի Time ամսագրի տարվա մարդուն