Հետ չմնալով ժամանակակից աշխարհի ապրելակերպից՝ Հայաստանում ևս զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաների բարելավման ուղիները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնավարման 100 օրվա առթիվ ասուլիս էր հրավիրվել, որի արդյունքում հրապարակվեց նաև այդ օրերի ընթացքում ՏՏ ոլորտում կատարված աշխատանքների ցանկը։
- Ստեղծվել է «Մուլտի գրուպ» վենչուրային (ռիսկային) հիմնադրամ՝ նախնական 1 000 000 $ ֆինանսավորմամբ։ Այս հիմնադրամը աջակցելու է ինովացիոն սկսնակ և բարձր տեխնոլոգիական ընկերություններին և ֆինանսավորելու է ստարտափներին։
- Բանակցությունների փուլում է գտնվում «Paypal» համակարգի՝ Հայաստան ներդնելու գործընթացը։ Հաջողության դեպքում Հայաստանում վճարումներ կատարելու համապատասխան միջավայր կստեղծվի։
- «Merchant account countries by Google» ցանկում այժմ նաև Հայաստանի անունը կա, որի արդյունքում բոլորին հայտնի «Google play»-ի գործարկման արգելքներն այլևս չկան։ Հայ օգտատերերը կարող են իրենց հավելվածները վաճառել այնտեղ, եթե ունեն Հայաստանի գրանցում։
- Նոր օրենքի նախագիծ է ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ կապված ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունների հարկային դաշտում արտոնություններ ունենալու հետ։
- Աշխատաշուկայի ոլորտային նախաձեռնությունների՝ ԵԱՏՄ մրցույթներին մասնակցելու համար աշխատանքներ են տարվում, որի հաջողման արդյունքում հնարավոր կլինի հաղթող նորարարական լուծումներն արտահանել միջազգայիյն շուկա։
- Հեռահաղորդակցության միջազգային միությանն է ներկայացվել ՀՀ կիբերանվտանգության ոլորտի հարցաշարը։ Վարկանիշավորման զեկույց կհրապարակվի։
- Սույն թվականի օգոստոսի 24-ից հայտարարվել է մրցույթ՝
- տնտեսական բոլոր ճյուղերը թվայնացնելու տեխնիկական-տեխնոլոգիական միջոցներ ապահովելու,
- տեղեկատվական համակարգերի անվտանգության մակարդակը բարձրացնելու,
- կատարվող ծախսերը նվազեցնելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
Նախատեսվում է ստեղծել տվյալների պահոց (Data Center)։