15 ստարտափ արժանացել է դրամաշնորհի` ԵՄ աջակցությամբ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

15 ստարտափ արժանացել է դրամաշնորհի` ԵՄ աջակցությամբ

Նոյեմբերի 27-ին հայտնի են դարձել ԵՄ Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) հաղթողները։

EU4Business STEP2 ծրագրի եզրափակչում իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը տեղացի և օտարերկրյա փորձագետներից կազմված ժյուրիին ներկայացրել է նախապես ընտրված 29 նորաստեղծ թիմ և կազմակերպություն:

Դրամաշնորհային ծրագրի հաղթող են դարձել հետեւյալ թիմերը՝

  • ARize Augmented Reality  Platform
  • Breedge
  • Cyber Deceptions and Honeypot Orchestration System
  • D’efekt
  • EasyDMARC
  • Forest Guard
  • ForgeFiction
  • Net
  • Lift UP
  • New luminescent coatings with high brightness and long afterglow
  • PinoKIT
  • RendChain
  • Robin the Robot
  • Smartlock
  • The Last Daredevil by Cyber Mantis Games

Հաղթող ստարտափները կարժանանան €6 հազ.-ից €15 հազ. արժողությամբ և 6 ամիս տևողությամբ դրամաշնորհի: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 15%-ի չափով:

Մրցույթն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրով՝ Եվրոպական միության ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ։

«Այսօրվա հաղթողների շարքում են նախագծեր ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաեւ այլ ոլորտներից, որոնք աշխարհում ամենազարգացած ուղղություններն են ներկայացնում: Սա ազդակ է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք առաջ շարժվում եւ հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանը երկիր է, որտեղ նորարար ստարտափ գաղափարներ են զարգանում»,- հայտարարել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Մեզ համար մեծ առավելություն էր այս ծրագրի շրջանակում աշխատել ստարտափների հետ, եւ կարծում ենք, որ ՏՏ ոլորտն իսկապես աճել է վերջին տարիների ընթացքում: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ՏՏ էկոհամակարգի զարգացմանը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը:

«Հայաստանի շատ երիտասարդ ստարտափ էկոհամակարգը չափազանց դինամիկ է եւ ամեն անգամ Հայաստան վերադառնալիս տպավորիչ հանդիպումներ եմ ունենում տեղական ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Ոլորտը արագ է զարգանում եւ յուրաքանչյուր տարի նորանոր ընկերություններ են ստեղծվում եւ սկսում իրենց ուղին դեպի շուկա: Մենք ուրախ ենք մեր լուման ունենալ ոլորտի զարգացման գործում»,- նշել է ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի տնօրեն Կատյա Աննե Կամառեռը:

EU4Business STEP2 ծրագրի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, խրախուսել համագործակցությունը գիտության եւ մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ եւ աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:

Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը, թիմերի եւ ընկերությունների համար իրականացվել են կողմնորոշիչ միջոցառումներ, տրամադրվել է մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից:

  • 9

Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը