18-ից բարձր տարեկանները ևս կարող են անվճար ծրագրավորում սովորել Թումոյում - VNews

18-ից բարձր տարեկանները ևս կարող են անվճար ծրագրավորում սովորել Թումոյում

blog - 18-ից բարձր տարեկանները ևս կարող են անվճար ծրագրավորում սովորել Թումոյում

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը հայտարարում է, որ Հայաստանը միանում է ծրագրավորման ֆրանսիական առաջատար ուսումնական կենտրոնի` 42-ի ցանցին, որում արդեն ընդգրկված է 20 դպրոց: «42 Երևան»-ը տեղակայվելու է Երևանում Թումո կենտրոնի հարևանությամբ և գործելու է որպես ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագծերից մեկը:

42-ը ծրագրավորման առաջատար կենտրոն է, որը հիմնադրել է ֆրանսիացի հայտնի բիզնեսմեն Քսավյե Նյելը 2013 թվականին: Ուսումնական կենտրոնի նպատակն է կրթել ապագայի լավագույն ծրագրավորողներին ու հիմք ստեղծել նրանց հաջողակ ապագայի համար: Այս համագործակցության շնորհիվ ԵՄ Թումո համալիրը կլրացնի Հայաստանում բարձր որակավորման ծրագրավորողների անհրաժեշտ թիվը` զարկ տալով տեղեկատվական տեխնոլոգիաների և ստարտափների ոլորտին: 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա անվճար ձեռք բերել ծրագրավորման ամենանորարական հմտություններ իր համալսարանական կրթությունը լրացնելու կամ նոր մասնագիտություն սերտելու համար, ինչպես նաև ավագ դպրոցն ավարտելուց հետո:

Convergence.center 960x640 - 18-ից բարձր տարեկանները ևս կարող են անվճար ծրագրավորում սովորել Թումոյում

42 Երևանը ձգտելու է ներգրավել կանանց և ուսանողների Հայաստանի մարզերից, որոնց ապահովելու է կացարանով, և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով ուսման ընթացքում: Դպրոցը կընդունի տարեկան մինչև 150 ուսանողի մինչև 2 տարի տևողությամբ կրթական փուլի համար: Հայաստանում բացվող կենտրոնը կլինի միակը տարածաշրջանում և տեղ կգտնի 42-ի ցանցում ընդգրկված Ֆրանսիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Կոլումբիայի, Իսպանիայի, Կանադայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Ռուսաստանի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի կենտրոնների շարքում:

42-ի մանկավարժական նորարարության հիմքում է «ընկերը` ընկերոջը» մեթոդը: Ուսանողները սովորում են առանց ուսուցիչների կամ դասընթացների, և կիրառական նախագծերի միջոցով ինքնուրույն են տնօրինում իրենց ուսումը: Հաջողելու համար ուսանողները հիմնվում են խմբի պատրաստվածության, գիտելիքի ակտիվ փոխանակման ու իրար օգնելու վրա: ՏՏ մասնագիտական ոլորտի պես, կրթական այս մոդելը հիմնված է կոլեկտիվ մտքի վրա և խթանում է ինքնակրթությունը, փորձարարությունն ու քննադատական մտածողությունը:

ԵՄ Թումո համալիրը Թումո ստեղաղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Եվրոպական միության նախաձեռնությունն է: Այն բազմապրոֆիլ համալիր է, որը միավորում է համալսարաններն ու բիզնեսը` խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը և կապեր ստեղծելով ուսանողների, հետազոտողների և ՏՏ ընկերությունների, ինչպես նաև նրանց միջազգային գործընկերների միջև: Այն ներառելու է կրթության, վերապատրաստման և ձեռնարկատիրության համար նախատեսված հարմարություններ: Ավելին` www.convergence.center


Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Ի՞նչ է նախատեսվում «Թումո-տուփ» նոր մարզային ծրագրով (տեսանյութ)

Թումոն դարձել է Եվրոպա Նոստրա 2019-ի հաղթող

Հայ-ամերիկյան SoloLearn-ն ընդգրկվել է ծրագարվորում սովորելու լավագույն հավելվածների հնգյակում

Թումոն և Beeline-ը կհամագործակցեն

ԹՈւՄՈ Երևանն ընդլայնվում է՝ ուսանողների թիվը հասցնելով 15 000-ի

ԹՈՒՄՈ-ին կից ինժեներական և կիրառական գիտությունների համալիր կկառուցվի

Ծրագրովորում սովորելու ևս մեկ հնարավորություն

Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված կրթական ծրագիր է մեկնարկում

Անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն Bet Academy-ում

Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում

Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն ՏՏ ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր

250-ից ավելի դպրոցական մասնակցել է Hour of Code 2018-ին (տեսանյութ)

Թումոն կհամագործակցի INCO-ի հետ՝ հայկական ստարտափներին աջակցելու նպատակով

Hour of Code միջոցառումն ընդունում է մասնակցության հայտեր