fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Համացանցի հայտնի մեմի արմատները 18-րդ դարում են

Ոչ հավատարիմ զուգընկերոջ մասին համացանցի հայտնի մեմը, որում, տղան ընկերուհու ձեռքը բռնելով հանդերձ, հայացք է նետում այլ աղջկա ուղղությամբ, ունի իր նախատիպը։ Այս մեմն ակտիվորեն օգտագործվեց նախորդ ամառ՝ նկարագրելու մի շարք իրավիճակներ, օրինակ, երբ դու ոզում ես քնել կամ գնալ աշխատանքի և երկընտրանքի առաջ ես կանգնած։  Հազիվ էին մարդիկ մոռացել հայտնի մեմը, երբ պարզ դարձավ, որ մեր օրերից հարյուրավոր տարիներ առաջ էլ այն գոյություն է ունեցել։

Twitter-ի @ELXGANZA անունով օգտատերը գտել է այս լուսանկարին համարժեք պատկերը․ Լոնդոնի «Տեյթ» պատկերասրահի նկարիչ Ջոշ Ռեյնոլդը այս նկարն արել է 1761 թ-ին։ Նկարում պատկերված է երկու կին և տղամարդ, ով, կարծես թե այքնան էլ հավատարիմ չէ կնոջը։ Երկու լուսանկարում էլ  հերոսներն անգամ նույն գույնի հագուստ են կրում։