fbpx

2017 թ. ամենաաղմկահարույց սկանդալները

2017 թ. մի շարք խոշոր ընկերությունների համար իսկապես սթրեսային էր: Նրանք կորցրել են հարյուրավոր, հազարավոր միլիոններ և, նույնիսկ, միլիարդներ: Նախորդ տարին լի էր սկանդալներով և ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Facebook և Cambridge Analitica

2017 թ. Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից պահանջեցին ցուցմունք տալ բրիտանական Cambridge Analitica-ի սկանդալի հետ կապված: Վերջինս հավաքել էր սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ և, հավանաբար, մեծ ներդրում ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունների մեջ:
Սկանդալը արտացոլվեց նաև սոցիալական ցանցի ֆինանսական կողմի վրա: Սկանդալի ֆոնին ընկերության ակցիաները նվազեցին 7 %-ով և Ցուկերբերգը կորցրեց 5,5 մլրդ դոլար:

United Airlines

Միացյալ նահանգներում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում 4 %-ով ընկավ խոշոր ավիաընկերության ակցիաները: Ուղևորին ուժով հեռացրել են ինքնաթիռից, որովհետև նա ավելորդ էր: Օվերբուքինգը, երբ տոմսերն ավելի շատ են վաճառվում, քան ինքնաթիռում առկա տեղերն են, աշխարհում սովորական պրակտիկա է: Այդպիսի հնարքի պատճառով ընկերությունը կորցրել է 600 միլիոն դոլար:

Snapchat և Քայլի Ջեններ

2017 թ. փետրվարի 21-ին Քայլիի արած մեկ թվիթը խուճապ առաջացրեց Snapchat ընկերությունում: Հայտնի աստղը իր կարծիքն էր արտահայտել, որից հետո ընկերության ակցիաները նվազել են 6,1 %-ով, որը համարժեք է 1,3 միլիարդ դոլարի: Նա գրել էր.

«Եվ այսպես, ինձնից բացի էլ ո՞վ երբեք չի բացի Snapchat-ը: Թե՞ միայն ես եմ. օյ, ինչ տխուր է»:

 

DNS ընկերությունը

Կենցաղային տեխնիկայի խանութների ցանցը որոշել էր, որ հաճախորդների համար պայքարի լավագույն ձևը սև հումորն է և սադրանքը, սակայն դա միայն հակառակ էֆեկտն է ունեցել:
Վիրուսային գովազդային հոլովակը՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան, ակնարկում է, որ կանանց պետք է պատժել տոնին արված վատ նվերների համար: Ըստ տեսանյութի սյուժեի, տղամարդիկ իրենց կանանց տանում են անտառ, ստիպում փոս փորել և այնտեղ նետել անպիտան նվերները, օրինակ, գուլպաներ: Հետո կանանց առաջարկում է ուշքի գալ և DNS խանութների ցանցից նորմալ նվերներ ընտրել: Ընկերությունը ֆեյսբուքում բացասական արձագանքներ ստացավ:

YouTube

2017 թ. նոյեմբերին խոշոր գովազդատուները դադարեցրին համագործակցել YouTube-ի հետ, որովհետև վերջինս անպարկեշտ հագնված անչափահասների տեսանյութեր էր տեղադրել և դրանց տակ հայտնվել էին պեդոֆիլների մեկնաբանություններ:
Նախկին գովազդատուների ցանկում հայտնվել էր Adidas-ը և Cadbury-ը: YouTube-ի հետ հրաժարվել էին համագործակցել նաև HP, Deutsche Bank, Mars, Lidl և Now TV ընկերությունները:

Uber

Մարդիկ դեռ չէին հասցրել իրենց սմարթֆոններից ջնջել այս հավելվածը, երբ ընկերությունը կրկին հայտնվեց սկանդալի կենտրոնում:

Սեռական ոտնձգություն

Այս սկանդալի պատճառով ընկերությունից հեռացվել է մոտ 20 աշխատող:

Վարորդների դժգոհությունները

Գործնականում բոլոր այն երկրներում, որտեղ Uber-ը գործում է, վարորդները մասնակցում են բողոքի ակցիաներին և բողոքում են իրենց համեստ աշխատաարձերից և քննադատում են ընկերության գնային քաղաքականությունը:

Տեխնոլոգիայի կողպուտ

Պավել Դուրով և ՖՍԲ

2017 թ. հունիսին ահաբեկիչները օգտագործել են Telegram-ը Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն պատրաստելու համար: Սա ՖՍԲ-ի տարբերակն է: Ահաբեկչության արդյունքում 16 մարդ է մահացել:
Ռոսկոմնադզոր-ը սպառնում է արգելափակել մեսինջերը, պնդելով, որ Դուրովը հրաժարվում է տրամադրել ինֆորմացիայի վերծանման բանալին:

Juicero հյութահան

Ընկերությունը խոստանում էր իսկական հեղափոխություն սննդի տեխնոլոգիայի ոլորտում: Հատուկ գաջեթի շնորհիվ նրանք խոստանում էին արտադրել ամենթարմ հյութը: Գաղափարն այն էր, որ կիսաֆաբրիկատ մրգերը կամ բանջարեղենները տեղավորվում էին փաթեթում և տեղադրվում բարձրտեխնոլոգիական քամիչի մեջ, որն էլ ուժեղ ճնշում գործադրելով քամում էր ամբողջ հյութը: 3 տարվա աշխատանքից հետո, 2016 թ.  վերջապես ներկայացվեց նոր գաջեթը:

Ժամանակակից թրենդերին համապատասխան 700 դոլար արժողությամբ հյութահանը ունի WiFi-ին միանալու հնարավորություն, կառավարվում է սմարթֆոնի միջոցով: Ստարտափը մոտ 120 միլիոն դոլարի ներդրում էր ստացել:

Շուտով սկսվեցին վաճառքները, իսկ հետո գաջեթի գինը հասավ 400 դոլարի: Յուրաքանչյուր փաթեթի արժեքը 5-8 դոլար է և դրանից հնարավոր է քամել մեկ բաժակ հյութ: Բայց թանկարժեք գաջեթի տերերը շուտով նկատեցին, որ կիսաֆաբրիկատ մրգերով փաթեթների հյութը հնարավոր է քամել նաև ձեռքով: Ներդրողները և հազարավոր գնորդները խափված էին:


Instagram-ը սկսել է պայքարել կորոնավիրուսի դեմ

WhatsApp-ը նոր ռեկորդ է գրանցել

Իլոն Մասկը կոչ է արել ջնջել Facebook-ը

Google-ն 1-ին անգամ բացահայտել է Youtube-ի եկամուտները

Google-ը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես փակում է իր գրասենյակները Չինաստանում

Facebook-ը խոստովանել է, որ «լրտեսում է» օգտատերերին

Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

WhatsApp-ը հրաժարվել է այս գաղափարից

Հրապարակվել է 2019-ի վերջում ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Երիտասարդը ձևափոխել է մուլտֆիլմի վերջնամասը և առաջարկություն արել ընկերուհուն (տեսանյութ)

5-ամյա ռուս աղջիկը եզրափակում է Youtube-ի ամենաշատ վարձատրվող բլոգերների եռյակը

Հայտնի են տասնամյակի ամենաներբեռնվող հավելվածները

WhatsApp-ը 2020-ին միլիոնավոր օգտատերերի մոտ չի աշխատի

Facebook-ն առաջին անգամ գրառումը կեղծ է որակել

Instagram-ը խափանվել է ամբողջ աշխարհում