2018 թ. հեղափոխական կլինի գիտության և տեխնոլոգիաների համար - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

2018 թ. հեղափոխական կլինի գիտության և տեխնոլոգիաների համար

Հայտնի SQS  եվրոպական IT ընկերության գլխավոր տնօրեն Դիք Վոսը Information age-ին տված հարցազրույցում  ներկայացրել է 2018 թ. տեխնոլոգիական կանխատեսումները: Նրա կարծիքով տարին հեղափոխական կլինի տեխնոլոգիայի և գիտության համար:

Արհեստական ինտելեկտը շրջադարձային կլինի բժշկության համար

Արհեստական ինտելեկտն արդեն իսկ մեծ արդյունքներ է ցույց տալիս բժշկության մեջ: Հատկանշական է դրա մեծ ներուժը անհատական բուժման, պատկերի վերլուծության և խորհրդատվության հարցում:

Արհեստական ինտելեկտի կիրառման ավելի շատ ոլորտներ կան բժշկության մեջ, բայց 2018 թ. բեկումնային կլինի, որովհետև արագության հետ կապված բոլոր սահմանափակումները կնվազեն: Տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի քիչ ծախսել հաշվողական ռեսուրսների վրա, դրա համար բժշկական ալգորիթմները կմշակվեն ամբողջական հզորությամբ: Արհեստական ինտելեկտը բեկումնային կլինի բազմաթիվ հիվանդությունների ուսումնասիրման համար:

VR-ը բժիշկներին կօգնի վիրահատություններ անել

Վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կշարունակվեն տարածվել պրոֆեսիոնալների շրջանում: Բայց Վոսը կարծում է, որ ինչպես ԱԻ-ն, այս դեպքում էլ VR-ը մեծ դեր կունենա բժշկության մեջ: Այս ճանապարհի մեծ մասն արդեն հաղթահարվել է: Երկվորյակների առանձնացման վիրահատությունը 2017 թ. բավականին հաջող ընթացավ նաև VR-ի շնորհիվ: Ապագայում բժիշկներն անհավանական հնարավորություններ կստանան՝ VR-ի և ռոբոտատեխնիկայի համակեցության շնորհիվ: Բժիշկները բոլորովին այլ մակարդակում կկարողանան կառավարել ռոբոտներին, խոստանում է Դիքը:

 

Նորամուծությունների շուկայում ձայնային տեխնոլոգիաներն առաջատար կլինեն

Ձայնային ինտերֆեյսները ինովացիաների և փորձերի դաշտից կանցնեն զանգվածային օգտագործման: 2018թ. ձայնային տեխնոլոգիաները կդառնան մասսայական:

ԱԻ ձայնային օգնականների ազդեցությունը ամենօրյա, պարզ գործողություններում կլինի սովորական, քանի որ այն կգործի ցանկացած տեխնոլոգիական արտադրանքների վրա:

Ձայնային օգնականները արդեն մեծ ազդեցություն ունեն գովազի վրա: Ամերիցացի մի զույգ փորձ են կատարել և ֆեյսբուքը միացված ժամանակ խոսել են իրենց կատվի մասին: Հաջորդ օրը ֆեյսբուքն իրենց առաջարկել է գովազդներ կատվի կերերի մասին: Վոսը կարծում է, որ կյանքի շատ ոլորտներ են սկսելու կառավարվել ձայնային օգնականների միջոցով:

Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը էականորեն կբարելավվի ձայնային հրահանգիչների շնորհիվ:

Ավտոմատացումը միայն բանվոր դասակարգին չէ, որ կվնասի

Այն կարծարատիպը, որ ԱԻ-ն և ավտոմատացումը կփոխարինեն միայն բանվոր դասակարգին, այսօր արդեն իսկ սխալ է: Հասկանալի է, որ մասնագիտությունները, որոնք կենտրոնացած են կոնկրետ մեկ գործընթացի իրականացման վրա, կարելի է ավտոմատացնել: Այդ պատճառով ԱԻ-ն ոչ միայն կսպառնա բանվոր դասակարգի գոյությանը այլ նաև գրասենյակային աշխատողներին: Վոսը ասում է, որ այսօրվա մասնագիտությունների 30 %-ը ԱԻ-ի պատճառով կդադարեն ընդհանրապես գոյություն ունենալ: Այդպես, Goldman Sachs-ի 600 առևտրականներ փոխարինվեցին 200 համակարգիչներով:

Հաքերների խնդիրը պետք է միջազգային մակարդակի բարձրացվի

Վոսը կարծում է, որ ՄԱԿ-ը պետք է ունենա կիբեռհանցագործությունների գծով առանձին հանձնաժողով: Նրա կարծիքով, այսօր կառավարությունը լուրջ չի վերաբերվում հաքերային խնդիրներին, և միայն երջանիկ պատահականության կամ էլ հաքերների դանդաղության շնորհիվ է, որ խուսափում ենք անուղղելի հետանքներով խնդիրներից: Նա ասում է, որ դեպքերի մեծ մասը հայտնաբերվում է  սիրողական հաքերների կողմից, ովքեր հետագայում հասարակությանը պատմում են այդ դեպքերը, բայց դրանով պետք է մշտապես զբաղվել: Պետք չէ հույսը դնել նրա վրա, որ անհայտ, բարի հաքերները միշտ օգնության կհասնեն:

Ապագան անվարորդ ավտոմեքենաներն են

Վոսը կարծում է, որ էլեկտրական մեքենաները երկար չեն ապրի: Ո՛չ 2018 թ, ո՛չ էլ մոտ ապագայում: Ապագան հիբրիդային կամ ջրածնային տարբերակներինն է: Դրանք ավելի հարմար են, հասանելի և ունիվերսալ: Այն, ինչն իսկապես կվնասի ավտոմոբիլային արտադրությանը, անվարորդ մեքենաներն են: Նա կանխատեսում է, որ ի տարբերություն էլեկտրական շարժիչների, այս տեխնոլոգիան իսկապես կհեշտացնի մարդկանց կյանքը:

ՊԵԿ-ը ներդրել է մեծ տվյալների հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ

Հայկական Breedge-ը Արհեստական ինտելեկտով է օժտել իր հարթակը

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց

Արհեստական ինտելեկտը կլինի յուրաքանչյուր դռան բռնակում. Դավիթ Յան (տեսանյութ)

SuperAnnotate AI. հայ ինժեներները ստեղծել են պատկերների մշակման բացառիկ տեխնոլոգիա

ONEX-ը ներկայացրեց Արհեստական Ինտելեկտով օժտված Smart Wall (ֆոտոշարք)

Amazon-ի համակարգը շփոթել է քաղաքական գործիչներին հանցագործների հետ

Windows 10-ի թարմացմամբ զբաղվում է արհեստական ինտելեկտը

Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր

Դավիթ Յանը գործարկել է AI-ի միջոցով բիզնեսի վերլուծության նոր գործիք

Disney-ը մշակել է VR ժիլետ, որը թույլ է տալիս զգալ վիրտուալ խաղը (տեսանյութ)

Դավիթ Յանը՝ «չար» արհեստական ինտելեկտի և աշխարհը կառավարելու գաղտնիքների մասին

Միլիարդատեր Իլոն Մասկը երկրագնդի համար «նոր, մութ ժամանակներ» է կանխագուշակել

Իրականացա՞ն, թե՞ ոչ. 2017 թվականի տեխնոլոգիական կանխատեսումները

Վիրտուալ իրականության ստեղծողները. Հարցազրույց ստարտափերների հետ