fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի են Global Game Jam Armenia 2019-ի հաղթողները

Հունվարի 25-27-ը Հայաստանի Ամերիկյան համալասարանի EPIC կենտրոնում կայացել է Global Game Jam Armenia 2019 հաքաթոնը։ Global Game Jam-ը խաղերի համաշխարհային հաքաթոն է, որ արդեն 3-րդ անգամ է կազմակերպվում Հայաստանում:

Խաղերի դիզայներները, ծրագրավորողները, նկարիչները, անիմատորները, սցենարիստները, ձայնային ձևավորողները կամ պարզապես էնտուզիաստները 48 ժամում պետք է ստեղծեին կամայական ոճի խաղ (թղթախաղ, սեղանի խաղ, վիդեոխաղ)։ Արդյունքում, այս տարի 26 խաղ է ստեղծվել։ 48-ժամանոց հաքաթոնն ունեցել է 103 մասնակից, որոնց հետ աշխատել է 17 մենթոր:

«Լավագույն խաղ» անվանակարգում հաղթել է puzzle, strategy ժանրի The heaviest matter of the universe խաղը։ Անվանակարգի հովանավորը Rockbite Games-ը։«Լավագույն արվեստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել casual, memory ժանրի Creepy House խաղը։ Frismos-ի հովանավորությամբ՝ «Լավագույն իրականացում» անվանակարգում հաղթել է VIM խաղը Hyper Casual ժանրում։

Հաքաթոնի կազմակերպիչներն են Noor Games-ը  և ՀԱՀ EPIC կենտրոնը:

  • 8