3 բան, որ երբեք չեն անում միլիոնատերերը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

3 բան, որ երբեք չեն անում միլիոնատերերը

12 1460012145 1140x570 - 3 բան, որ երբեք չեն անում միլիոնատերերը

Կարծիք կա, որ հաջողակ մարդիկ այլ կերպ են մտածում։ Նրանց սովորությունների, ապրելակերպի, հաջողության գաղտնիքների մասին բազմաթիվ գրքեր են գրվում։ Շատ հաճախ խոսվում է այն մասին, թե ինչ անում այդ մարդիկ հաջողության հասնելու համար։ Իսկ այս հոդվածում մենք ձեզ կներկայացնենք 3 բան, որ չեն անում միլիոնատերերը։

1. Անելիքների ցուցակ չեն կազմում

Որն է այս ցուցակի գլխավոր թերությունը: Բոլոր առաջադրանքները գրված են իրար հետևից և հաշվի չի առնվում, որ դրանցից մեկի կատարումը պահանջում է 15 րոպե, մյուսինը` 3-4 ժամ: Զուտ հոգեբանորեն, մարդիկ միտում ունեն առաջինը կատարել թեթև աշխատանքները՝ դժվարները թողնելով հետոյի համար: Այս ցուցակը անընդհատ սթրեսներ է առաջացնում մարդկանց մոտ՝ հիշեցնելով, թե դեռ ինչքան անելիքներ կան:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այսպիսի ցուցակների 41% մնում է անավարտ, իսկ 50% աշխատանքը կատարվում է առաջադրանքները գրելուց 1 ժամ հետո:

Ի՞նչ անել:

Հաջողակ մարդիկ ոչ թե կազմում են անելիքների ցուցակ, այլ` ամենօրյա պլաններ, որտեղ բոլոր կետերը նշված են կատարման համար նախատեսված ժամանակահատվածով: Օրինակ.

  1. 12:30-12:45 էլեկտրոնային փոստի ստուգում
  2. 11:00-12:00 գործնական հանդիպում

և այլն:

Այսպիսի ամենօրյա պլանավորումը հնարավորություն է տալիս կատարել նախատեսված աշխատանքների 95%-ը: Եվ չպետք է մոռանալ, որ ամենակարևոր գործերը պետք է կատարել առավոտյան ժամերին, երբ արտադրողականությունը բարձր մակարդակի վրա է: Այս ամենին պետք է վերաբերվել այնքան լուրջ, որքան բժշկի մոտ գնալուն. 5 րոպե ուշացումը անթույլատրելի է:

Չմոռանաք նաև ցուցակում ավելացնել 15 րոպե ազատ անցկացրած ժամանակահատվածները:

To Do List - 3 բան, որ երբեք չեն անում միլիոնատերերը

2. Անեկամտաբեր աշխատանքների վրա ժամանակ չեն վատնում

As Seen On TV կազմակերպության ղեկավար Քևին Հարինգթոնն ասում է. «Մինչև նոր նախագիծ սկսելը ես վերլուծություններ եմ անում. ինչքան եմ ծախսելու իմ ունեցած ժամանակից և ինչ ֆինանսական եկամուտ կունենամ: Գնահատում եմ շահույթը, որը կգա ամեն րոպեի ընթացքում և սկսում եմ միայն այն նախագծերը, որոնք մեկ շաբաթվա ընթացքում ինձ միլիոն դոլարի շահույթ կբերեն»:

Աշխատանքի այսպիսի մոտեցումը հատուկ է հաջողակ մարդկանց:

time ran out deadline clock 335craa3pkv5adiydn33ls - 3 բան, որ երբեք չեն անում միլիոնատերերը

3. Ամբողջ աշխատանքն իրենք չեն անում

«Խելամիտ օգտագործեք ձեր ժամանակը: Անձամբ մի զբաղվեք բոլոր աշխատանքներով, մաքսիմալ կերպով օգտագործեք ձեր գիտելիքներն ու փորձը, իսկ աշխատանքի կատարման համար ուղարկեք մեկ ուրիշին». – գրում է 2 կազմակերպությունների տնօրեն Ջեֆ Մուրը:

Պրոֆեսորներ Ջ․ Բիրկինշոուի և Ջ․ Կոենոմի հետազոտությունների համաձայն, բարձր որակավորված մասնագետներն իրենց ժամանակի 41%-ը ծախսում են երկրորդական աշխատանքների վրա, որոնք կարող էին անել մյուս աշխատակիցները:

Ուղղորդեք ինչքան հնարավոր է շատ, իսկ դուք զբաղվեք միայն ամենակարևոր և առաջնահերթ աշխատանքներով: Այդպես անում են միլիոնատերերը:

dreamstime xl 29630089 102bd118f1339ce4d0c049506df182a99 - 3 բան, որ երբեք չեն անում միլիոնատերերը


Ովքեր են IT միլիարդատերերի կանայք և ինչով են զբաղվում

Գործարարների և հաջողության մասին

Իլոն Մասկի մտքերը բիզնեսի, հարստության և Ամերիկայի մասին

Աֆրիկան կապի մեջ է. Զիմբաբվեն ունի առաջին միլիարդատերը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է պատմության ամենահարուստ մարդը

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը (հարցազրույց հեղինակի հետ)

Խորհուրդ բիզնես-գրքերի հայ հեղինակներից

Մարկ Ցուկերբերգ. «Նպատակը ընկերությունը ստեղծելը չպետք է լինի, այլ կենտրոնացումը արդյունքի վրա»

Խորհուրդ երիտասարդ հայ ստարտափերներից

Խորհուրդներ հաջողակ հայ ստարտափերներից

Աշխարհի 10 ամենահարուստ խոհարարները

Հաջողությանը վանող 4 արդարացումներ

Աշխարհի ամենահարուստ մարդը. Ո՞վ է գերազանցել Բիլ Գեյթսին