fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կայացավ Հայաստանի Ստարտափ Ակեդեմիայի 4-րդ դեմո օրը

Մայիսի 29-ին Հայաստանի Ստարտափ Ակադեմիան կազմակերպել էր իր շրջանավարտների չորրորդ դեմո օրը: 2019 թ. մարտի 5-ին մեկնարկել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի` 12-շաբաթանոց նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ շրջանը․ ընտրվել էին 20 ստարտափներ, որոնք մասնակցեցին բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար պատրաստված եզակի 3-ամսյա ծրագրին` հիմնված  Սիլիկոնյան հովտի և միջազգային փորձի լավագույն մոդելների վրա: Մասնակիցները կարողացան ստեղծել և զարգացնել իրենց գիտելիքները մի շարք ոլորտներում՝ մարքեթինգ, վաճառք, հաճախորդների զարգացում և այլն, պրոֆեսիոնալ մենթորների ներգրավմամբ: Այժմ նրանք ավելի են կատարելագործվել և պատրաստ են մուտք գործել ու ընդլայնվել նոր շուկաներում:

Դեմո օրվա ընթացքում 14 ստարտափի հիմնադիրները կներկայացնեն իրենց պռոդուկտները և կպատմեն իրենց ապագա ծրագրերի մասին: Դեմո օրվան ներկա էին ստարտափների համար պոտենցիալ ներդրողներ և բիզնես գործընկերներ:

Միջոցառմանը  ողջույնի ուղերձով հանդես եկան «Քաթըլիսթ» հիմնադրամի, ԵՄ պատվիրակության, EU-SMEDA ծրագրի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ներկայացուցիչները:

Ներկայացնում ենք շրջանավարտ ստարտափներին՝

3DZUK – Արհեստական բանականության վրա հիմնված ստարտափ, որը ստեղծում է նկարազարդ կերպարներ անհատական նվերների համար, ինչպես նաև նպաստում տարբեր ոլորտների արվեստագետների և դիզայներների արտադրողականության բարձրացմանը:

Apaga Community – հարթակ, որը հաճախորդներին և մանրածախ առևտրային կազմակերպություններին թույլ է տալիս եկամուտի վերածել աղբի վերամշակումը։

AppearMe – հարթակ, որը թվայնացնում է իրավական ոլորտի պրակտիկան՝ դատական աջակցություն ստանալու համար նախատեսված 4-12 ժամյա ժամանակահատվածը կրճատելով ընդհուպ մինչև 60 վայրկյան։

ARD Music – արհեստական բանականության վրա հիմնված երաժշտություն գեներացնող հարթակ, որն օգնում է ստանալ անհատական երաժշտություն հիմնվելով օգտատերերի ամենօրյա գործողությունների և զգացմունքների վրա։

Beticle – հարթակ, որը օգտատերերին հնարավորություն է տալիս սպորտային թիմերի կամ խաղացողների վիրտուալ բաժնեմասերի առք և վաճառք կազմակերպել։

Cerebrus – մեքենայական ուսուցման հիման վրա ամպային անալիտիկ հարթակ փոքր և միջին ձեռնարկությունների վաճառքներն ավելացնելու համար։

Creatr – համագործակցության հարթակ ֆիլմ արտադրողների և ֆիլմ ստուդիոների համար։

FinAssist – օնլայն հարթակ, որի միջոցով մարդիկ կարող են դիմել միաժամանակ բազմաթիվ ֆինանսական կազմակերպությունների վարկի համար, ստանալ վարկի անհատական առաջարկներ և հեշտությամբ ընտրել իրենց համար ամենահարմարը։

MLabel – առցանց հարթակ, որը հեշտացնում և արագացնում է տվյալների պիտակավորման (labeling) գործընթացը մեքենայական ուսուցման օգնությամբ:

LiveBoard – ինտերակտիվ գրատախտակի հավելված մասնավոր ուսուցիչների և հեռու տարածության վրա գործող թիմերի վիզուալ համագործակցության համար։

Lucky Carrot – ինովացիոն հարթակ է, որն օգնում է ընկերություններին բարելավել աշխատակիցների մոտիվացիան և ներգրավվածությունը։

MemTalk – արհեստական բանականության վրա հիմնված հանդիպումների մենեջեր, որը օգնում է հանդիպման մասնակիցներին ստանալ հանդիպման ընթացքում քննարկված հիմնական կետերը և կայացրած որոշումները։

Nuki – հավելված-զարթուցիչ, որն արհեստական բանականության միջոցով, իր օգտագործողի տվյալներից և այդ պահի քնի խորությունից կախված, զարթնացնում է ներդաշնակ արթնացման համար առավել համապատասխանող երաժշտությամբ կամ երգով՝ ապահովելով նոր օրվա հիանալի և չկրկնվող սկիզբը։

RendChain –  առցանց ինֆրաստրուկտուրա, որը մեկ ինֆորմացիոն սխեմայի է միացնում համակարգիչներն ու դրանով լուծում՝ համակարգչային հզորության պակասի խնդիրը։

Virtlo – բջջային հավելված է, որի օգնությամբ օգտատերերը հեռախոսի տեսախցիկի միջոցով կարող են արագ որոնել մոտակա ցանկացած վայր, իսկ կազմակերպությունները կարող են օգտատերերին գովազդել իրենց զեղջերը կամ միջոցառումները։

Նշենք, որ Հայաստանի Ստարտափ ակադեմիան «Քաթըլիսթ»  հիմնադրամի նախագիծ է, որը իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում, որը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) և «ԵՄ-ն նորարարության համար» (EU4Innovation) նախաձեռնությունների մաս: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և իրականացվում է ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:


Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Մեկնարկել է Armenia Startup Academy-ի նախաաքսելերացիոն ծրագրի 4-րդ շրջանը

Հայտնի են դարձել Startup Boost Weekend Vol4-ի հաղթողները (լուսանկարներ)

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան ընդունում է 4-րդ շրջանի դիմում հայտեր

Հայկական Petto-ն կօգնի խոսել տնային բույսերի հետ

Հայաստան Ստարտափ Ակադեմիայի 3-րդ սերնդի ստարտափները ներկայացրին իրենց գաղափարները (լուսանկարներ)

Հայտնի են Product bootcamp-ի հաղթող թիմերը (լուսանկարներ)

Hero House-ը մեկ տարեկան է (տեսանյութ)

Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

Հայկական LuMan-ը երեխաներին կսովորեցնի հոգ տանել շրջակա միջավայրի մասին

CookMenu. հայկական հավելված, որը կպատասխանի «ի՞նչ եփել այսօր» հարցին

Հայկական CARDY-ն օգնում է թվային այցեքարտեր պատրաստել ու փոխանակել

Հայկական ստարտափ ակադեմիայի 2-րդ փուլի շրջանավարտ ստարտափները ներկայացրին իրենց գաղափարները

IT-ի «թավշյա» ապագան․ Աշոտ Արզումանյան

SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Embry ստարտափում

Հայտնի են Armenia Startup Academy ընդունված 17 հայկական ստարտափները