fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Mail.Ru-ն կազատի օգտատերերին մուտքի գաղտնաբառերի օգտագործումից

Ռուսաստանյան ամենամասսայական Mail.ru էլեկտրոնային փոստի ծառայությունը  համակարգ մուտք գործելու համար այսուհետ կառաջարկի մեկանգամյա գաղտնաբառեր կամ SMS հաղորդագրությունների օգտագործման տարբերակ, այս մասին հաղորդում է ТАСС-ը։

Մոտ ապագայում ծառայությունը ծրագրում է թույլատրել մուտք գործել ցանց  առանց հիմնական գաղտաբառերի։ Բացի այդ համակարգում կօգտագործվեն մուտքի  հավելյալ տարբերակներ, ներառյալ` ֆիզիկական բանալի, դեմքի նույնականացման համակարգ կամ մատնահետքի սքաներ։

SMS գաղտանաբառերի նոր հնարավորույթյունը կօգնի ընկերությանը հավաքագրել օգտատերերի  հեռախոսահամարներ  և ստանալ ավելի շատ տեղեկատվություն՝ գովազդի ճիշտ թիրախավորման համար։