4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց - VNews

4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց

4u.am ստարտափը ֆիլտրերի, ցանկերի, արհեստական բանականության կիրառման  շնորհիվ, հնարավորություն կտա յուրաքանչյուր կնոջ կամ աղջկա համար ընտրել համապատասխան նվեր և ապահովել դրա առաքումն ու ինքնատիպ մատուցումը։

Հայկական առցանց տիրույթում գործող 4u.am հարթակը միակն է, որն առաքում է ոչ թե պարզապես նվերներ, այլ երջանկություն: Կայքում կարող եք գտնել բացառապես հայկական արտադրության ապրանքներ և ծառայություններ կանանց համար: Հարթակի հիմքում դրված է հայ կնոջը երջանկացնելու գաղափարը։ Դա է 4u.am թիմի առաքելությունը, քանի որ հայ կնոջ երջանկությունն է ամուր ընտանիք և կայուն հասարակություն ունենալու գաղտնիքը։

Ընկերությունից VNews – Business and Tech-ին հայտնեցին՝ 4u.am-ը բացվում է «Քեզ համար, Հայաստա՛ն», քանի որ .am-ը մեր երկրի կոդն է և բոլոր նվերները հայկական արտադրության ապրանքներ կամ ծառայություններ են։ Գնելով սահմանամերձ գյուղում ձեռքի աշխատանքի խմբակի երեխաների կողմից պատրաստված բացիկներ` պատվիրատուն ոչ միայն իր մայրիկին, կնոջը կամ տատիկին ձեռագործ բացիկ է նվիրում, այլև գումարն ուղղում է սահմանամերձ գյուղ, որով նպաստում է երեխաներին ստեղծագործական մտքի զարգացմանը և հնարավորությոն է տալիս նրանց ապրելով իրենց երկրում գումար վաստակեն:

4u.am թիմն անընդհատ ուսումնասիրում է առկա առաջարկն ու պահանջարկը, տարբեր երկրներում կիրառվող փորձը, նոր գաղափարներ գեներացնում և արդյունքում ավելացնում ծառայություններ, որոնք կթեթևացնեն պատվիրատուների հոգսերը, կխնայեն նրանց ժամանակն ու գումարը և հաճելի անակնկալ կլինեն նվեր ստացողի համար։

Հարթակը հիմնադրվել է 2017 թվականին, իսկ 2018-ին՝ յուրաքանչյուր ամիս, ավելացրել է առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը, իսկ պատվերների և առաքվող երջանկության քանակն աճել է գրեթե 30%-ով:


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայկական SmartClick-ը մշակում է SmartCity նորարարական տեխնոլոգիա

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Հայկական SuperAnnotate AI-ն առաջարկում է նկարների մշակման բացառիկ տեխնոլոգիա (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Huawei-ը ներկայացրել Է Ascend 910 պրոցեսորը AI տեխնոլոգիաներով

Անդրեյ Շևչենկոն պաշտոնապես դարձել է BetConstruct և FeedConstruct բրենդների դեսպանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am թիմում