Ուորեն Բաֆեթը համարվում է բոլոր ժամանակների հռչակավոր ներդրող։ Ֆինանսական օլիմպոսսը գրավել նա սկսել է 10 հազար դոլարից և անցյալ դարի 60-ականներին ներդրումային ընկերություն հիմնելուց։
Այսօր Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, նրա կարողությունը գնահատվում է 89,4 միլիարդ դոլար, նաև զբաղվում է բարեգործությամբ։ Նրա երկարաժամկետ հաջողության գլխավոր գաղտնիքը, հենց իր կարծիքով, սկզբունքայության, համբերության և զգուշավորության մեջ է։
5 խորհուրդ հայտնի ներդրողից.
- Անհրաժեշտ չէ միջուկային ֆիզիկոս լինել: Ներդրումներ անելը խաղ չէ, որտեղ 160 IQ-ով տղան պարտության է մատնում 130 IQ-ով տղային: Այստեղ գլխավորը ռացիոնալությունն է:
- Բաժնետերերը հաճախ քմահաճ և իռացիոնալ են: Քանի որ նրանք անընդհատ խոսում են շուկաների, տնտեսության, տոկոսների, բաժնետոմսերի գների փոփոխությունների մասին և այլն: Եվ որոշ ներդրողներ հավատում են, որ շատ կարևոր է լսել տարբեր «խելացիների», և որ ամենավատն է՝ համարում են, որ կարևոր է հետևել նրանց խորհուրդներին:
- Ռիսկն առաջանում է քո անելիքների չիմացությունից:
- Եթե ունեք ընտրության հնարավորություն, առավել կարևոր է «ոչ» ասելը, քան «այո»։
- Ինձ համար միևնույն է, գուլպաների, թե ակցիաների մասին է խոսքը, ինձ դուր է գալիս իջեցրած գնով որակյալ ապրանք գնելը։