fbpx

5 պատճառ Google Chrome-ից ընդմիշտ հրաժարվելու համար

Google Chrome-ը ամենահայտնի ու տարածված բրաուզերն է վերջին տարիներին։ Այն քիչ տեղ է զբաղեցնում և արագ է աշխատում, հենց այդպիսի հեղինակություն ուներ իր թողարկման սկզբնական շրջանում։ Բայց հիմա այն ամենաշատ տեղ գրավող և ամենաէներգատար բրաուզերն է դարձել։ Ներկա պահին Chrome-ից օգտվում են համացանցի օգտատերերի 60%-ը, դա վերջին տասնամյակի ամենացածր սեփական արդյունքն է։ Ներկայացնում ենք Chrome-ից ընդմիշտ հրաժարվելու 5 պատճառ։

Chrome-ը հետևում է ձեզ

Բոլորդ էլ հաստատ նկատել էք, որ Chrome-ը ձեզ առաջարկում է ձեր, ձեր որոնումների կամ էլ գեոլոկացիայի հետ կապված գովազդ։ Google-ն ավելի թիրախավորված գովազդ առաջարկելու համար Chrome-ի միջոցով անընդհատ հավաքում է ձեր տվյալները, նույնիսկ երբ գործարկված չէ։ Եթե դուք չեք ցանկանում փոխանցել ձեր անձնական տվյալներ, ապա լավ այլընտրանք է Firefox-ը, որն ունի Do Not Track ֆունկցիա։

Chrome-ն սպանում է ձեր մարտկոցը

Google Chrome-ը սարսափելի էներգատար է, անգամ եթե դուք միայն թերթում եք սոցցանցերը։ Փորձարկումները ցույց են տվել, որ Firefox և Opera բրաուզերները մոտ 30% ավելի երկար են գործում, իսկ եթե դուք օգտվում էք MacBook-երից, ապա ձեր համար ավելի լավ այլընտրանք է Safari-ն, որը 35%-ով ավելի երկար է աշխատում։

Chrome-ը չի խնայում RAM-ը

Բացի մարտկոցից, Chrome-ը նաև «ուտում է» շատ պրոցեսորային ռեսուրսներ, որի հետևանքով համակարգիչը կամ սմարթֆոնը սկսում են խափանումներով աշխատել, արդյունքում գրեթե հնարավոր չի լինում օգտվել գաջեթից։

Chrome-ի ինտերֆեյսը ճկուն չէ

Google Chrome-ի ինտերֆեյսը շատ պարզ է և մինիմալիստական, դրանից օգտվելը շատ հեշտ է, բայց այն չի լինի փոխել կամ հարմարեցնել ձեր պահանջներին՝ չի կարելի տեղափոխել կոճակները, որոնման տողը, նախընըտրելի էջերի պահոցը և այլն։

Այլըմտրանք կարող է դառնալ Vivaldi-ն, որը հայտնի է իր հարմարվողականությամբ։

Chrome-ը այլևս ամենաարագը չէ

Գրեթե բոլոր բրաուզերներն արագությամբ արդեն հավասարվել են Chrome-ին։ Եթե անգամ կան տարբերություններ, ապա դրանք ընդամենը միլիվայկյաներ են։ Միակ բացառությունն իհարկե Internet Explorer-ն է։ Այսպիսով այլևս պետք չէ օգտվել Google Chrome-ից միայն, որ  արագ է։


Mozilla-ն ներկայացրել է Firefox-ի նոր լոգոն

Google Chrome-ը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի բրաուզերը

Google-ը Android-ի նոր տեսակ կթողարկի (լուսանկար)

Google Chrome-ի սահմանափակ ֆունկցիան հասանելի կդառնա բոլորին

Google-ը մեծ փոփոխություն կանի Chrome-ում

Firefox-ի ստեղծողները խնդրել են օգտատերերին ընտրել նոր լոգո

Chrome-ը այս տեսակի կայքերը վտանագվոր է համարում

Google Chrome բրաուզերի աշխատանքը կդանդաղի

Google հերթական արգելքն է ներկայացրել իր օգտատերերին

Google-ը սկսել է տեսանյութեր արգելափակել

Google Chrome-ը գաղտնի կերպով սքանավորում է ֆայլեր

Թոփ 10 հավելված Google-ից, որ պետք է ունենա յուրաքանչյուրը

YouTube-ում վտանգավոր վիրուս են հայտնաբերել

Google Chrome-ի նոր տարբերակը սպասված արգելք կունենա

Google-ը ցույց է տվել գովազդի մի քանի օրինակ, որը կարգելափակի Chrome-ը

Հաքերները համակարգիչների աշխատանքը խափանող նոր կայք են ստեղծել