5 փաստ նոր թողարկվելիք iPhone-ների մասին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

5 փաստ նոր թողարկվելիք iPhone-ների մասին

Որքան սմարթֆոն սպասել, ինչով են տարբերվելու նախորդ մոդելներից և ինչ անակնկալ է մեզ բերելու Apple-ն այս տարի։ Բոլոր հարցերի պատասխաները մենք կստանանք սեպտեմբերի 12-ին։ Մինչ այդ ներկայացնում ենք ամենատարածված խոսակցությունները նոր iPhone-ների մասին։

iPhone X-ի շարունակություն

Գրեթե կասկածներ չկան, որ նոր iPhone-ը լինելու է iPhone X-ի ակտուալ տարբերակը այսինքն՝ S տարբերակը։ Այն ունենալու է արտաքին նվազագույն փոփոխություններ, բայց ներքին՝ բազում, սպասվում է նոր Apple A12 պրոցեսորը։ Նաև սպասվում է, որ կներկայացվի iPhone XS Max, որը կունենա Apple-ի համար ռեկորդային 6,5 դյույմ էկրան։ Վերջին այդպիսի մոդել դուրս էր եկել 2015-ին, երբ «խնձորային» ընկերությունը ներկայացրեց iPhone 6S-ը։

iPhone LCD էկրանով

Եթե կասկածներ չկան երկու մոդելների թողարկման վերաբերյալ, ապա 3-րդ՝ ավելի մատչելի սմարթֆոնը, դեռ կասկածելի է։ Կանխատեսվում է, որ այն կստանա iPhone XC անվանումը։ Գնի և դիզայնի մասին տեղեկություներ դեռևս չկան։

Նոր գույներ

Շատ խոսակցություներ են պտտվում, որ նոր մոդելները կստանան միանգամից 5 նոր գույներ։ Ակնկալվում է, որ կլինեն սև, սպիտակ, կարմիր, մոխրագույն կապույտ գունային տարբերակներ։

3D Touch և USB Type-C

3D Touch-ը վերջիվերջո չարդարացրեց սպասելիքները և ամենայն հավանականությամբ նոր մոդելում այն բացակայելու է։ Այս տարվա սկզբին համացանցում ակտիվ քննարկում էին, որ վերջապես USB Type-C-ը կհայտնվի նոր տարբերակներում, բայց որքանո՞վ է այն իրական։

Երկու SIM-քարտ

Apple-ի հայտնի մոլի երկրպագու Մին-Չո Կուոն, որը հազվադեպ է ներկայացնում ինսայդներ, այս անգամ չի լռել և հայտնել է, որ նոր սմարթֆոններում 2 SIM-քարտի հնարավորություն կլինի։ Ավելի ուշ, համացանցում հայտնվեց տեղեկություն, թե այն հասանելի է լինելու միայն չինական շուկայում։ Սա նույնպես դեռ հաստատված չէ։


Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Google-ը բանկային քարտ կթողարկի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

iOS 14-ը նոր հնարավորություն կտա iPhone-ներին

Ինչպես դիմակը դեմքին արգելաբացել iPhone-ը Face ID-ով

Եվս մեկ «կրկնօրինակում» Apple-ից. Huawei-ն նորույթ ունի

AirPods X. նոր մանրամասներ Apple-ի անլար ականջակալներից

Apple-ը բժշկական հատուկ դիմակներ կարտադրի