5 ֆուտուրիստական թռչող ավտոմեքենաներ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ֆուտուրիստական թռչող ավտոմեքենաներ

AeroMobil Flying Car 6 - 5 ֆուտուրիստական թռչող ավտոմեքենաներ

Թռչող ավտոմեքենաները ավելի քան իրական են։ Ազդեցիկ ընկերությունները վաղուց արդեն սկսել են մշակել թռչող ավտոմեքենաների նոր կոնցեպտներ՝ մեգապոլիսների փողոցները խցանումներից փրկելու ուղղությամբ։ Ներկայացնում ենք 5 շքեղ ֆուտուրիստական սավառնող ավտոմեքենաներ․

Pal-V Liberty

Հոլանդական PAL-V International B.V. ընկերությունն արդեն ընդունում է անհատական պատվերներ իր PAL-V Liberty մոդելի համար։ Երեք անիվով այս մեքենան կարող է բացել մինչր 160 կմ/ժ արագություն ավտոճանապարհային ռեժիմում։ Մեքենան կարող է թռչել այն պահին, երբ ցանկանաք՝ մեքենայից տրանսֆորմացվելով ուղղաթիռի։ Այն կարելի է լիցքավորել և՛ ավտոմեքենայի, և՛ ինքնաթիռի համար նախատեսված բենզինով։ Օդում PAL-V Liberty-ն կարող է հաղթահարել 400-500 մ տարածություն առավելագույնը 3,5 մ բարձրության վրա։

Pal V Flying Car 4 - 5 ֆուտուրիստական թռչող ավտոմեքենաներ

TF-X Terrafugia

Ամենրիկյան TF-X ընկերության ստեղծած այս թռչող մեքենան ունի էլեկտրական շարժիչ։ Վեր է բարձրանում և վայրէջք կատարում ուղղահայաց դիրքով։ TF-X-ը կարող է տեղափոխել 3 ուղևորի։ Թռիչքի առավելագույն արագությունը կազմում է 322կմ/ժ, այն կարող է հաղթահարել 800 կմ։ Իհարկե այս հիբրիդային մեքենան սերիական արտադրության դուրս գալ կարող է 5 տարի անց։

The TF X Terrafugia Flying Car - 5 ֆուտուրիստական թռչող ավտոմեքենաներ

AeroMobil

Այս մեքենայի մշակմամբ զբաղվում է համանուն ընկերությունը։ AeroMobil-ի նախատիպը մշակել են մի խումբ երիտասարդ էնտուզիաստներ Բրատիսլավայից։ 2013թ․-ից ընկերությոնը հասցրել է մշակել 4 նախատիպ, վերջին տարբերակներն առանձնանում են թևերի ծալվելու և հավաքվելու ձևով։ Ընկերությունը պլանավորում է նաև ավելացնել օդապարիկ՝ հնարավոր ավիավթարի ընթացքում պաշտպանելու համար։

AeroMobil Flying Car 6 - 5 ֆուտուրիստական թռչող ավտոմեքենաներ

FUZO

Այս կոնցեպտը մշակել է Honda ընկերության դիզայներ Ջոն Մահիեդինը։ Նրա հաշվարկով՝ այս մեքենան պետք է օդ բարձրանա և վայէջք կատարի ուղղահայաց դիրքով։ Առավելագույն արագությունը 350 կմ/ժ է։ Անվտանգության տեսանկյունից նույնպես քայլեր արվել են, այն պետք է ունենա անվտանգության բարձիկներ, որոնք տեղադրված են լինելու ոչ միայն ներսում, այլ նաև դրսի կողմից։ Ղեկի փոխարեն օգտագործվելու է կառավարման ջոստիկներ։

FUZO 960x540 - 5 ֆուտուրիստական թռչող ավտոմեքենաներ

Krossblade SkyCruiser

Մեկ այլ ինովացիոն տարբերակ մշակում է ամերիկյան Krossblade Aerospace Systems ընկերությունը, որի ղեկավար Դանիել Լյուբրիչի կարծիքով՝ ապագան պատկանում է ուղղահայաց վայրէջք կատարող մեքենաներին։ Այս տարբերակը տեղավորում է 5 ուղևորի։ Այն ունի 2 հիմնական և 4 ծալվող թևեր։ SkyCruiser-ի երկրությունը 8 մ է, որը կարող է խնդիրներ առաջացնել մեքենան կայանելիս։

Krossblade SkyCruiser - 5 ֆուտուրիստական թռչող ավտոմեքենաներ