03 1585241224 630x315 1 - 7 գործիք, որ կօգնեն կենտրոնանալ տնից աշխատելիս

Momentum

Բրաուզերի հավելված Momentum–ը կոչված է հետ պահել համացանցում անիմաստ ժամանակ վատնելուց ու բոլոր գործերը հետաձգելուց։ Բոլոր նոր պատուհանների վրա հավելվածը ցուցադրում է ոգեշնչող ու մոտիվացնող նկարներ ու ասույթներ։ Ինչպես նաև, ցուցադրում է ժամը, օրվա գլխավոր նպատակը և առաջադրանքների ցանկը։ Այս ամենի նպատակն այն է, որ Դուք չմոռանաք՝ ինչու եք մտել համացանց։

04 1585241267 630x315 1 - 7 գործիք, որ կօգնեն կենտրոնանալ տնից աշխատելիս

Rooster

Ինչպես Momentum–ը, այնպես էլ Rooster–ն օգտագործում է նոր պատուհան Chrome–ում, որպեսզի կանխի ծուլությունը և աննպատակ ժամանակի անցկացումը։ Այս հավելավածը ցույց է տալիս, թե որքան ժամանակ եք անցկացրել կայքերում, նաև ծանուցում է ուղարկում, երբ երկար եք մնում անարդյունավետ կայքերում։

05 1585241298 630x315 1 - 7 գործիք, որ կօգնեն կենտրոնանալ տնից աշխատելիս

Focusmusic.fm

Տանը աշխատելիս, շատերը բախվում են սեփական տարածությունը չունենալու խնդրին, երբ շուրջն աղմկոտ է, տան անդամները շատ են և կենտրոնանալու համար հարկավոր է մեծ ջանքեր գործադրել։ Օգնության է գալիս ականջակալը և իրավիճակը փրկում է երաժշտությունը։ Focusmusic.fm–ում կա 4 ալիք, որոնց թվում են էլեկտրոնային և դասական երաժշտության ալիքները, ինչպես նաև նյարդերը հանգստացնող բնության ձայներ։ Լսել հնարավոր է ինչպես վեբ–կայքով, այնպես էլ հավելվածով։

08 1585241358 630x315 1 - 7 գործիք, որ կօգնեն կենտրոնանալ տնից աշխատելիս

Spectacle

Շատ գրասենյակներում աշխատում են մեծ էկրան ունեցող մոնիտորներով, իսկ տանը հաճախ այս հնարավորությունը չկա, ձեռքի տակ միայն նոթբուք է։ Mac–ի համար նախատեսված Spectacle ծրագիրը կօգնի պատուհանները դասակարգել, փոխել դրանց չափերը և հարմարեցնել համեմատաբար փոքր էկրանին համապատասխան, այսպիսով ազատում տեսադաշտը և բացում տարածությունը։ Բոլոր մանիպուլիացիաները կատարվում են տաք կոճակների միջոցով։

09 1585241378 630x315 1 - 7 գործիք, որ կօգնեն կենտրոնանալ տնից աշխատելիս