7 պատճառ iPhone-ի փոխարեն Android սմարթֆոն գնելու համար - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

7 պատճառ iPhone-ի փոխարեն Android սմարթֆոն գնելու համար

Որքան էլ, որ նորարարական լինեն Apple-ի սմարթֆոնները, կարող ենք նշել առնվազն 10 առավելություն, որ տալիս է Android սմարթֆոնը։

  • Սմարթֆոնների ավելի լայն ընտրություն

Apple-ի առաջարկած սմարթֆոնների ընտրանին այնքան էլ մեծ չէ։ Կարելի է ընտրել iPhone-ի մոդելներից որևէ մեկը։ Իսկ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների ընտրությունը մեծ է և անգամ մոլորեցնող` ամենատարբեր չափերիով ու դիզայնով։

  • Ավելի մատչելի է

Սահմանափակ ընտրության հնարավորությունից բացի կարևոր է նաև մատչելի լինելը։ Նոր թողարկված iPhone 11 Pro-ն ամենաթանկ մոդելն է Apple-ի պատմությունում։ Գրեթե բոլորն էլ գիտեն, որ վճարում են Apple-ի բրենդի համար։ Մինչդեռ կարելի է գտնել հարուստ ֆունկցիոնալությամբ և համեմատաբար ավելի մատչելի Android սմարթֆոն։

  • microSD քարտեր

Թեև Apple-ը երբեմն զարմացնում է իր նոր ֆունկցիաներով, բայց օրինակ հավելյալ հիշողության քարտի տեղ հատկացված չէ։ Իսկ  128 կամ 256 Գբ հիշողությամբ iPhone-ները համեմատաբար թանկարժեք են։ Այնինչ գրեթե բոլոր Android սմարթֆոններում կարելի է տեղադրել microSD քարտեր։

  • 3,5 մմ աուդիո միակցիչ

iPhone 7-ից սկսած «խնձորային» ընկերության բոլոր սմարթֆոնները զրկված են ստանդարտ աուդիո միակցիչից, որը թույլ է տալիս սովորական ականջակալը միացնել սարքավորմանը։ Այս խնդիրը մասամբ լուծում են ադապտերները, բայց դրանց գործածումը ոչ միշտ է հարմարավետ։ Բացի այդ էլ ավելորդ աքսեսուարներ մշտապես պահելն էլ իր անհարմարությունն ունի։

  • Ինտերֆեյսի կարգավորումներ

iOS-ի վիզուալ կարգավորումները անհամեմատելի են Android–ի հետ։ Թարմացված iOS-ի իտերֆեյսը կրել է մի քանի կոսմետիկ փոփոխություններ` պահպանելով ընդհանուր ոճը։ Օգտատերեը չեն կարող մեծ փոփոխություններ հաղորդել ինտերֆեյսին, անհատականացնել, էլ չենք ասում ամբողջական լաունչերների մասին։

  • Աքսեսուարների հասանելիություն

iPhone-ի համար նախատեսված օրիգինալ աքսեսուարների թիվը մեծացել է, սակայն դրանք այնքան էլ մատչելի չեն։ Android սարքավորումների դեպքում ամեն ինչ այլ է։

  • Google Play

Եվս մեկ առավելություն, որ տալիս է Android համակարգը։ Google Play-ից կարելի է գտնել տարբեր ֆունկցիոնալությամբ մեծ թվով հավելվածներ, որոնք կարելի է ձեռք բերել անվճար։ App Store-ը այս հարցում նույնպես զիջում է, այստեղ անվճար հավելվածների քանակը համեմատաբար քիչ է։


Ուսանողները տապալել են քննությունը iPhone-ի պատճառով

Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Crash Bandicoot․ PlayStation-ի լավագույն խաղերից մեկը հասանելի կլինի Android-ում

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Սմարթֆոնների միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ վտանգի տակ են

Google-ը բանկային քարտ կթողարկի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Ինչպե՞ս վերականգնել ջնջված ֆայլերը ցանկացած սարքում

Google Play-ում կավելանա մանկական բաժին՝ ուսուցիչների կողմից երաշխավորված հավելվածներով

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում