7 գաղտնի գործառույթ Instagram-ից, որոնց մասին քչերը գիտեն - VNews

7 գաղտնի գործառույթ Instagram-ից, որոնց մասին քչերը գիտեն

Ձեր սիրելի սելեբրիթիներին, արտիստներին և պարզապես ընկերներին հետևելու և առօրյայում նրանց արված  լուսանկարները տեսնելու և գնահատելու համար Instagram-ը լավագույն հարթակ է։

Instagram սոցիալական կայքն այսօր ունի ամսական 1 մլրդ ակտիվ օգտատեր, սակայն նրանցից ոչ բոլորն են ծանոթ հարթակի տված բազմաթիվ հնարավորություններին։ Շարունակում ենք ներկայացնել ձեզ հայտնի սոցիալական ցանցերի անհայտ հնարավորությունները։

  • Եթե Instagram-ի ձեր  բոլոր լուսանկարներն այնպես եք հավանում, որ ուզում եք բոլորն անխտիր ունենան ձեր սմարթֆոնում, ապա կարող եք օգտվել instagram-ի բացառիկ հնարավորությունից․ պարզապես ներբեռնեք բոլոր լուսանկարները, տեսանյութերը և անգամ մեկնաբանությունները։ Մուտք գործեք «Կարգավորումներ»→  «Տվյալների ներբեռնում» բաժիններ և էլ․ հասցեն հաստատելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում կստանաք հղում, որտեղ կգտնեք ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը։
  • Մեկնաբանությունների թույլտվությունը կամ արգելափակումը կոնկրետ մարդկանց համար նույնպես հնարավոր է կառավարել։ Պետք է մուտք գործել «Կարգավորումներ» → «Մեկնաբանությունների կառավարում»։
  • Լուսանկարների վերամշակման համար Instagram-ն առաջարկում է 40 տարբեր ֆիլտրեր։ Ցանկացած նկարի վրա մատը մեկ վայրկյանից ավել պահելու դեպքում, կարող եք փոխել ֆիլտրերի դիրքերը կամ անջատել ոչ պիտանիները։ Մեկ այլ տարբերակով էլ պետք է պարզապես մուտք գործել կարգավորումների ցանկ, իսկ մնացածն ինքներդ կհասկանաք։

  • Ցանկացած  հրապարակում կարելի է թաքցնել կամ ջնջել։ Դա անելու համար պետք է պարզապես սեղմել հրապարակման  աջ հատվածի երեք կետ և ընտրել «Արխիվացնել» գործառույթը։ Բոլոր նյութերը տեսնելու համար պետք է վերադառնալ  հրապարակումների արխիվ, վերադարձնել կամ ջնջել դրանք։
  • Մեկ հրապարակման մեջ կարելի է ներառել մինչև 10 լուսանկար։ Դրա համար էկրանին լուսանկար ընտրելիս  պետք է սեղմել կրկնակի խորանարդի վրա՝ ներքևի աջ անկյունում։
  • Ձեր կողմից տեսադրված story-ները վերբեռնվում են և կայքում են մնում 1 օր, սակայն դուք կարող եք դրանք պահպանել ձեզ մոտ կարգավորումների բաժնում համապատասխան փոփոխություններ անելով։  Մուտք գործեք «Կարգավորումների բաժին»→«Story-ի կարգավորում»
  • Եթե ցանկություն չունեք, որպեսզի ձեզ նշեն որևէ լուսանկարի վրա, ապա, ընտրեք համապատասխան լուսանկարի վրայի 3 կետերը, մուտք գործեք «Հրապարակման կարգավորումներ»։ Այստեղից կկարողանաք հեռացնել և՛ նկարի վրայի նշումը, և՛ հենց լուսանկարը։ «Կարգավորումների» բաժնում,  «Լուսանկարներ և տեսանյութեր»  ենթաբաժնում կարելի է կառավարել կոնտենտը՝ ըստ նախընտրության։