97 մլն դոլար պիցցայի համար և պիցցա giveaway Հայաստանում - VNews

97 մլն դոլար պիցցայի համար և պիցցա giveaway Հայաստանում

Մայիսի 22-ին բլոկչեյն համայնքը նշում է «Bitcoin Pizza Day», որը խորհրդանշում է իրական, ոչ վիրտուալ աշխարհում կատարված կրիպտորաժույթով առաջին գործարքը։

2010 թվականի մայիսի 22-ին Լազլո Հայնիչ անունով մի ծրագրավորող Ֆլորիդայից համացանցում առաջարկեց վճարել 10,000 բիթքոին 2 պիցցայի համար, ինչն այդ պահին համարժեք էր 41  դոլարին։ Մեկ այլ օգտատեր ընդունեց այդ առաջարկը և բիթքոինները ստանալուց հետո Papa John-ից 2 պիցցա առաքեց նրա տուն:

Քանի որ բիթքոինի գինը ժամանակի ընթացքում շարունակեց աճել, շուտով այդ երկու կլոր ուտեստը դարձան պատմության ամենաթանկ պիցցաները: Եվ այսօր, երբ մեկ բիթքոինը համարժեք է 9700 դոլարին, հեշտությամբ կարելի է հաշվել, որ այդ պիցցաների համար վճարվել է 97 000 000 դոլար, որքան էլ դժվար է դա պատկերացնել:

Զարմանալիորեն, Հայնիչը, ում նաև որպես Bitcoin Pizza Guy են ճանաչում, երբեք չի զղջացել իր բիթքոինները վատնելու համար: Այն պահին դրանք մեծ արժեք չունեին, և երևի թե կշարունակեին այդպես էլ մնալ, եթե ինչ-որ մեկը չապացուցեր, որ դրանցով կարելի է իրական աշխարհում գործարքներ կատարել: Չէ՞ որ այդ արարքը ժամանակին բեկումնային է եղել բիթքոինի տարածման և արժեքի աճի համար:

Այս տարվա մայիսի 22-ին Nooor Blockchain Armenia-ն պատրաստվում է նշել Bitcoin Pizza Day-ի տասներորդ տարելիցը`վստահ լինելով, որ հաջորդ տասնամյակն էլ ավելի վառ է լինելու բլոկչեյնի ու կրիպտոարժույթների համար:

«Nooor Blockchain Armenia-ի թիմը սիրում է ավանդույթներ և ի սկզբանե որոշել էր մեծ Pizza Party կազմակերպել Nooor-ի բոլոր ընկերների համար: Բայց COVID-ը ստիպում է փոխել շատ պլաններ: Այնուամենայնիվ, որոշեցինք մեր համայնքի հետ (թեև իրարից հեռու) տոնել այս հատուկ օրը` կազմակերպելով պիցցա giveaway: Հետևյալ հղումով (https://bit.ly/2LCCLKH) կարող եք ծանոթանալ մանրամասներին և մասնակցել, ինչպես նաև իմանալ ավելին բլոկչեյն տեխնոլոգիայի ու կրիպտոարժույթների մասին և բացահայտել ոլորտում հաջողելու նոր հնարավորություններ»,- փոխանցում են Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայից:


The Blockchain Challenger ծրագիրն ընդունում է մասնակցության հայտեր

Nooor-ի հետ ամփոփում ենք ChainPoint 19-ի արդյունքները (տեսանյութ)

Երևանում կայացավ ChainPoint 2019 բլոկչեյն համաժողովը (տեսանյութ)

The Blockchain Challenger կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

Հայաստանը` որպես բլոկչեյնի զարգացման կենտրոն. Swiss Blockchain Leadership Summit

ChainPoint 2018. կայացավ տարածաշրջանի խոշոր բլոկչեյն համաժողովը (տեսանյութ)

Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիան և տարածաշրջանում ամենանշանակալի բլոկչեյն կոնֆերանսը

Երևանում կանցկացվի բլոկչեյն լուծումներով ընտրություններին նվիրված հաքաթոն

Հայաստանը ներկայացվել է Բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին

Երևանում կքննարկվի բլոկչեյնի միջոցով առաջիկա ընտրություններն անցկացնելու հարցը

Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի առաջարկը Նիկոլ Փաշինյանին

Երևանում կայացել է «Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովը

Հայաստանում նախատեսվում է ստեղծել աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերման

Երևանում առաջին անգամ կանցկացվի Armenian Blockchain Forum