-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
98-ամյա վետերանը Youtube-ի օգնությամբ ավելի քան 1 մլն ռուբլի է հավաքել Covid-19-ից տուժած բժիշկների ընտանիքներին օգնելու համար։
Պետերուրգի բնակչուհի Զենաիդա Կորնեվան Հայրենական մեծ պատերազմի վետերան է, ով պատերազմի ընթացքում եղել է հակաօդային հրաձիգ և հասել է Բեռլին։
Ապրիլի վերջին նա լսել է 100-ամյա բրիտանացի վետերան Տոմ Մուրի ակցիայի մասին, ով այգում զբոսանքների միջոցով ավելի քան 30 մլն ֆունտ ստերլինգ էր հավաքել բրիտանացի բժիշկների համար։ Ապրիլի 30-ին Կորնեվան տեսաուղերձ է հղում Մուրին, որում ասվում է․
Մենք 45-ին միասին հաղթել ենք ֆաշիզմին, իսկ հիմա կկռվենք այս վիրուսի հետ։
Նա նաև հայտնել է, որ սկսում է միջոցների հավաքագրում՝ բժիշկներին օգնելու համար։ Նա ամեն օր պատերազմի մասին պատմություններով տեսանյութ է հրապարակում YouTube-ում։ Օրինակ՝ ինչպես են նշել Մարտի 8-ը պատերազմի տարիներին։ Տեսանյութերի հրապարակման գործում կնոջն օգնում է թոռնուհին։
98-ամյա վետերանի Youtube-յան ալիքում այժմ 10-ից ավելի տեսանյութ կա, որոնք արդեն 8 հազար դիտում ունեն։ Միջոցների հավաքագրումը տեղի է ունենում Պատերազմի և աշխատանքի վետերանների (թոշակառուների) համառուսաստանյան հասարակական կազմակերպության կայքում, որտեղ արդեն հավաքվել է ավելի քան 1․2 մլն ռուբլի։ Գումարը կուղղվի կորոնավիրուսից տուժած բժիշկների ընտանիքներին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո