Adidas. մի բրենդի պատմություն - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Adidas. մի բրենդի պատմություն

Addidas - Adidas. մի բրենդի պատմություն

 Պատմության սկիզբը

Ներկայումս սպորտային հագուստ և մարզակոշիկներ արտադրող  խոշորագույն ընկերության՝ Adidas-ի պատմության սկիզբը 1948 թ-ն  է։ Սակայն ամենի ինչ սկսվել է ավելի վաղ՝ Առաջին Աշխարհամարտից անմիջապես հետո։ Գերմանական Հերցոգենաուեր քաղաքում  Դասլերների ընտանիքը սկսում է զբաղվել տնային հողաթափերի և հաշմանդամների համար նախատեսված օրթոպեդիկ կոշիկներ արտադրությամբ։

Շուտով փոքր ընտանիքը ստեղծում է կոշիկի ֆաբրիկա և վարձում աշխատողներ։ Ընտանիքում կրտսեր եղբայրը՝ Ադոլֆը, սպորտի սիրահար էր։ Հենց նա էլ զբաղվում կոշիկի մոդելների մշակմամբ, իսկ ավագ եղբայրը՝ Ռուդոլֆը, ունենալով հաղորդակցման հմտություններ, գնորդին պատմում է, թե ինչու պետք է ընտրրել կոշիկի այս կամ այն տարբերակը։

rue6444d1f55a - Adidas. մի բրենդի պատմություն

Ադոլֆի կողմից մշակված փշերով կոշիկի տարբերակը 1928 թ-ին հայտվում է Օլիմպիական խաղերում, իսկ արդեն 1 տարի անց ընկերությունը թողարկում է ֆուտբոլային կոշիկներ։ Բեռլինում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ ամերիկացի  Ջեսսի Օուենը Dassler մարզակոշիկներով  մասնակցում է վազքի և վաստակում 4 ոսկե մեդալ՝ սահմանելով աշխարհի 5 ռեկորդ։

adolf dasler - Adidas. մի բրենդի պատմություն

Ինչ-որ բան այնպես չի ընթանում

Ընկերությունը դառնում է առաջատար սպորտային կոշիկի արտադրող՝ ընդլայնելով իր ծավալները։ Սակայն ապագայում նրան սպասվում է մեծ փորձություն:

1939-ին Դասսլեր եղբայրներին ուղարկում են առաջնագիծ և նրանցից խլում են գործարանը՝ այնտեղ զենք արտադրելու նպատակով։ Զինվորականներին որակյալ կոշիկով ապահովելու նպատակով, սակայն, եղբայրներից մեկին՝ Ադոլֆին թույլ են տալիս վերադառնալ տուն։ Ռոդուլֆը, իմանալով լուրի մասին, զաւյրանում է։ Եղբայրները վիճում են և այլևս չեն հաշտվում։

74949 - Adidas. մի բրենդի պատմություն

Adidas-ի ստեղծումը

1948-ին Dassler-ը բաժանվում է երկու մասի։ Ադոլֆը պահպանում է Dassler-ի նախկին համբավը և շարունակում սպորտային կոշիկի արտադրությունը, իր նոր բիզնեսին ավելացնելով  իր անվան կարճ տարբերակը՝ Adi: Այսպես էլ ծնվում է աշխարհում սպորտային ամենահայտնի բրենդը՝ Adidas-ը։ Ավելի ուշ անվանմանը փորձել են մեկնաբանել հետևյալ կերպ՝ All Day I Dream About Sports։ (Ողջ օրը ես երազում եմ սպորտի մասին)։

Z4scoiokoMs - Adidas. մի բրենդի պատմություն

Ռուդոլֆը՝ մյուս եղբայրը, իր բրենդը սկզբում անվանակոչում է Ruda, սակայն հետագայում նա ընտրում է ավելի լավ հնչողությամբ տարբերակ՝ Puma-ն։

rue6a9c3c1e63 - Adidas. մի բրենդի պատմություն

Գովազդի նոր մակարդակ

Ադի Դասսլերը հստակ հետևում է «չկա սպորտային պարագաները գովազդելու ավելի լավ վայր, քան ստադիոնները, ռինգերն ու խաղահրապարակները»։

60-ականներից սկսած չի եղել որևէ սպորտային իրադարձություն, որին ներկա չի գտվել գերմանական հայտնի ընկերությունը՝ իր տարբերանշանով։ Այս բրենդի մարզահագուստ են նախընտրել այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Մուհամեդ Ալին, Միշել Պլատինին, Լիոնել Մեսսին, Սինեդին Զիդանը, Ստեֆֆի Գրաֆը։ Այդ մարզիկների գրանցած հաջողությունների ժամանակ հենց Adidas-ն է եղել նրանց կողքին։ Adidas-ն  առաջին ընկերությունն է, որը իր բրենդի գովազդն իրականացրել է հայտնի մարդկանց հետ։

mockba russian adidas sneakers 01 960x480 - Adidas. մի բրենդի պատմություն

Adidas-ի ֆուտբոլային գնդակը

1968 թ-ն պատմության մեջ մտավ որպես Adidas Telstar-ի ստեղծման տարեթիվ։ Այն մինչ այդ ստեղծված ամենակլոր գնդակն է համարվում։ 1970 թ-ին Մեքսիկայում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ։ Սև ու սպիտակ էկրաններին Adidas-ի նորաստեղծ գնդակը շատ ներդաշնակ էր նայվում։

1978-ին ներկայացվեց Adidas Tango գնդակը, որը ընկերության հիմնադրի՝ Ադիի համար վերջին ձեռքբերումն էր։ Հենց այդ տարի  նա հեռանում  է կյանքից։ Նրա մահվանից հետո ընկերության ղեկավարումն իր ձեռքն է վերցնում Դասսլերի կինը,ով պատվով է անում իր գործը։ Նրա ղեկավարման շրջանում ներկայացվում է հայտնի Copa Mundial  մարզակոշիկը, որը մարզիկին տալիս է առավելագույն արդյունք գրանցելու հիանալի հնարավորություն։

ADIDASEUROPEO1968 MuseodiCoverciano 600x479 - Adidas. մի բրենդի պատմություն

Ճգնաժամը

Դասսլերի կնոջ մահվանից հետո ընկերության ղեկավարումն անցնում է նրանց երեխաներին, սակայն նրանք չեն կարողանում պահպանել ընկերության երբեմնի անունը և բարեփոխումներ անել։ Արդյունքում Adidas-ի բաժնետոմսերի 80-ը խայտառակ՝ 440 մլն գերմանական արժույթով վաճառվում են։  1993-ին բեժնետոմսերն անցնում են ֆրանսիացի ներդրողներին՝  Ռոբերտ Լուի Դրեյֆուսի գլխավորությամբ։ Հարցին, թե ինչու է գնում Adidas-ը, նա պատասխանեց․ «Adidas-ին սպանել հնարավոր չէ, ես կփորձեմ նրան կենդանացնել»։

Նոր թռիչք

Adidas-ի նոր շրջափուլում Դրեյֆուսը թիմում ներգրավում է մենեջերների Nike-ից և Reebok-ից։  Ընկերության արտադրությունը Գերմանիայից տեղափոխվում է Արևելյան Ասիա։ Արդեն 1996-ին ընկերությունը կրկին Օլիմպիական խաղերի հովանավոր էր։ Սա նպաստեց վաճառքների աճին։ Adidas-ը սկսեց արտադրել կանացի հագուստ և կոշիկներ։ Ամերիկյան սպորտային իրեր արտադրող ընկերությունների շուկայում այն ձեռք է բերում 12 % մասնաբաժին։

Adidas-ի գնդակը կրկին վերածվում է Աշխարհի և Եվրոպայի առանջնության պարտադիր ատրիբուտի։ Ներկայումս Adidas-ը հանդիսանում է FIFA-ի պաշտոնական գործընկեր։

57670b5b4e88a3 960x632 - Adidas. մի բրենդի պատմություն

 


Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Կես միլիոն. Մայքլ Ջորդանի մարզակոշիկները վաճառվել են անհավանական գնով

Պաշտպանիչ դիմակներ սպորտային կոշիկներից․ Nike-ը միացել է պայքարին

Համաշխարհային բրենդերի տարբերանշանները կարանտինում են.դիզայներական լուծումներ (լուսանկարներ)

WhatsApp-ը նոր վիրուս է տարածում

Արհեստական բանականությունը գովազդ է ստեղծել Nike-ի համար (տեսանյութ)

McDonald’s-ի ձախողման պատմությունը

Nike-ի լոնդոնյան գրասենյակը կկառուցվի հայկական տուֆով

Պատմության ամենատպավորիչ գովազդային արշավները

Adidas-ն իր արտադրության մեջ կօգտագործի վերամշակված պլաստիկ

Ահա՝ ինչպես կփաթեթավորեին առօրյայում օգտագործվող մթերքները հանրահայտ բրենդները (լուսանկարներ)

Puma-ն ներկայացրել է «Союзмультфильм»-ի հերոսներով սպորտային կոշիկների շարքը

Nike-ը ամբողջովին փրփուրից ներբանով խաղակոշիկ է թողարկել (տեսանյութ)

Ի՞նչ դրախտ. Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր համաշխարհային օֆշորային սկանդալի մասին

Ֆորբսը ներկայացրել է սպորտային ամենաթանկ բրենդները, ակումբներն ու մարզիկներին

5 տարբերանշան, որոնք ունեն չափազանց հետաքրքիր նախապատմություն