fbpx

Airbus-ը փորձարկել է առաջին օդային տաքսին (տեսանյութ)

Airbus ավիաշինական ընկերությունը ներկայացրել է օդային տաքսիների առաջին ցուցադրական թռիչքը:

Թռիչքը տեղի է ունեցել հունվարի վերջին ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում: Օդային տաքսիների նախատիպին ընկերությունը տվել է Alpha One անվանումը: Այն կարողանում է հասնել մինչև 5000 կիլոմետր բարձրության իր մաքսիմալ արագության դեպքում:  Օդային տաքսին կատարել է 2 փորձնական թռիչք, նախ այն բարձրացել է երկինք, այնտեղ մնացել 53 վայրկյան, այնուհետև փափուկ վայրէջք կատարել: Ապա սարքավորումը կատարել է իր բարեհաջող երկրորդ թռիչքը:

Ենթադրվում է, որ ավիատաքսին կկարողանա տեղափոխել ընդամենը մեկ ուղևորի կամ ուղեբեռ: Առաջին օդային տաքսիները կգործեն ԱՄԷ-ում առաջիկա 5 տարվա ընթացքում: